Յակուտիայում 121,96 կարատ քաշով ալմաստ են գտել

Յակուտիայի Միրնիի շրջանի Այխալի հանքահարստացուցիչ կոմբինատի «Յուբիլեյնայա» քիմբեռլիտային փողակից գտել են 121,96 կարատ քաշով ալմաստ: Այս մասին հայտնել է «Ալռոսա» ընկերության մամուլի ծառայությունը: Այն ակնագործական որակի է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով: Բյուրեղի չափերն են 31,28 x 30,00 x 28,57 միլիմետր: «Արժեքը կարելի է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29