«Նրանք, ովքեր ոչ մի բան չփոխած՝ հայտարարում են, թե կարող են մտնել առանձին պայքարի մեջ, ես ոչ մի մխիթարանք պիտի չունենամ, եթե հանկարծ ես կամ իմ ներկայացրած ուժը որոշենք մասնակցել ու հաղթել մյուսներին»,- ասաց նա:
Փետրվարի 10-ին, ժամը 5-ին, 1976 թ. ծնված Մելքոն Պ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 3.30-ի սահմաններում իրեն պատկանող ավտովերանորոգման կետի անվտանգության համակարգը միացել է, և ինքը նկատել է, որ շինության հետնամասի պատի քարերը հանված են, իսկ ներսում է 1965 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Ք.-ն:
Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի 8 քաղաքացիներ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու տարբերակը միշտ էլ կա՝ հատկապես, երբ կան սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ: Ալիևի և իշխող վերնախավի համար ձեռնտու է, որ իրենք մեծ զոհեր տան: Դիակները տարբեր գյուղեր բերելով` նրանք դա վերածում են քաղաքական շոուի՝ ցույց տալով, որ ժողովրդի թշնամին հայերն են, ոչ թե կոռումպացված ռեժիմը»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 73-Ա որոշմամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժվել է:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա.Բաքոյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու դեպքի առթիվ
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Շիմոնովիչը փետրվարի 15-19-ը կայցելի Վրաստան: Նա կգնահատի Վրաստանի իշխանությունների՝ գենդերային հողի վրա բռնությունների դեպքերն արմատախիլ անելու ու կանանց իրավունքների ապահովման հարցում գործադրված ջանքերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայկական ստարտափները կարող են մասնակցել բաց կոդով տեխնոլոգիաների մշակման մրցույթին, որը հայտարարել է UNICEF-ի Նորարարության հիմնադրամը:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Կ.Ղազարյանին:
Սահմանադրական հանրաքվեի կեղծումից հետո մեր երկրում հետևողականորեն հաստատվում է միակուսակցական բռնապետության ռեժիմ, ինչի հետևանքով մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ոտնահարվում են ավելի համակարգված եղանակով:
Սերբիան պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Կոսովոյի ու Մետոխիայի հետ, սակայն մտադիր չէ ճանաչել նրանց անկախությունը: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիջի ընտանիքի վրա հարձակման ժամանակ ընտանիքի անդամների դեմ կիրառվել է «խոզի կապանք»:
«Ես պնդում եմ, որ այս առարկայի դասավանդումը պարունակում է հստակ քարոզչություն, և դրա վառ ապացույցը դասագրքի բովանդակությունն է: Ահա ձեզ այդ առարկայի որոշակի վերնագրեր, որոնք անհնար է քարոզչություն չհամարել: Օրինակ, «Ադամի և Եվայի ընտանիքը», Կայեն-Աբել, Նոյ նահապետը, Նոյի որդիները, Տապանի կառուցումը, և այլն»:
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկն այրվում է:
Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, այսօր 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է «Հուրիեթը»:
Հյուսիսային Կիպրոսի ղեկավար (բացի Թուրքիայից չճանաչված ոչ մի պետության կողմից) Մուստաֆա Ակընջին ու Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անկաստասիադիսը պայմանավորվել են փոխհատուցել այն կիպրոսցիների սեփականությունը, որոնք կորցրել էին այն 1974-ին կղզու հյուսիս թուրքական զորքերի ներխուժման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ վերահսկողություն են սահմանել Հալեպ նահանգի մի շարք ռազմավարական կարևոր բարձունքների նկատմամբ, հայտնում է SANA գործակալությունը:
Եվրամիությունը Հունաստանի իշխանություններին 3 ամիս է տվել այն բանի համար, որպեսզի կարգավորի սահմանային հսկողության համակարգը, հակառակ դեպքում Շենգենյան համաձայնագրի գոտու երկրները Հունաստանի հետ սահմանները մինչև 2 տարի ժամկետով կփակեն, տեղեկացնում է BBC-ն:
Հայաստանի նախագահի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Այն տարածքի ռելիեֆը, որով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, շատ բարդ է:
Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ, մարտի ժամանակ սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, Թելավի քաղաքի բնակիչ, էթնիկ ադրբեջանցի Բեսլան Մուխթարովը, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Կոնգրեսմեն Լուիզա Սլոթերը (դեմոկրատ Նյու Յորքից) դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամը, որը միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ Բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):
«100 LIVES» նախաձեռնության հիմնադրած «Ավրորա» (Aurora) մրցանակի արձանիկի գրաֆիկական պատկերը կստեղծեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Այս մասին տեղեկացնում է«Թումո»-ի ֆեյսբուքյան էջը:
Այդ գիծն Իրանի մեջ միշտ առկա է եղել՝ ի տարբերություն այն տերությունների, որոնց հետ մենք հիմա գործ ունենք»,- 168.am-ի հարցին՝ Իրանի հնարավոր միջնորդությունը ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Իրանը եղել է արդյունավետ բանակցող:
Քաղաքացիները պահանջում են դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման քաղաքականություն