Ոչ մի քաղաքական ուժ Արագածոտնի մարզում չի կարող այնքան գործ անել, որքան արել է Հանրապետական կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է մարզպետ Սարգիս Սահակյանը` պատասխանելով ՀՅԴ-ի այն հայտարարությանը, որ կոալիցիա են կազմում՝ երկրում ստեղծված ծանր վիճակը իշխանության ներսից փոխելու նպատակով:
«Ես չգիտեմ` ով ինչ է հայտարարել, ես ուրիշի հայտարարությունները հիմք չեմ ընդունում: Հանրապետականը էստեղ էնքան գործ է արել, որ ոչ մի կուսակցություն, քաղաքական ուժ չի կարող անել: Նախագահի աջակցությամբ շատ հարցեր ենք լուծել»,-ասաց Սարգիս Սահակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հենց իր պաշտոնն են զիջում ՀՅԴ-ին, միգուցե իրենից դժգո՞հ է Սերժ Սարգսյանը, մարզպետը պատասխանեց. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, ինչպես կորոշի երկրի նախագահը, էնպես էլ պատրաստ ենք իրագործել: Ինչի՞ պիտի նեղանամ Սերժ Սարգսյանից»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: