Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
Հանուն ազատ քաղաքացու պայքարի առաջամարտիկ Գևորգ Սաֆարյանին ազատության մեջ տեսնելու և պայքարի դաշտ վերադարձնելու համար դատարանի դիմաց կազմակերպվող ակցիային յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը կարող է նշանակություն ունենալ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերն առանց տատանվելու կվերադարձնեն ապստամբների բոլոր գրավյալ տարածքները, սակայն տարածաշրջանային ուժերի միջամտության հետևանքով հակամարտության հարցի լուծումը շատ ժամանակ է պահանջում ու շատ թանկ կարժենա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փետրվարի 12-ին պատմության մեջ առաջին անգամ կայացել է Ռուս ուղղափառ եկեղեցու ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հանդիպումը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպումն անվանել են «եղբայրական»:
Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:
Հարցին` Արմեն Աշոտյանը նեղացա՞ծ չէ Դաշնակցությունից, նա պատասխանեց. «Ես Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, բազմիցս նրա հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ: Ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել նպատակների վրա: Ազգային դպրոց` միջազգային ստանդարտներին համապատասխան. մեր նպատակն է կրթական համակարգում: Ինչ վերաբերում է նեղացվածությանը` ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:
Ուկրաինայի հարցով «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) հանդիպումը նախարարների մակարդակով սկսվել է Մյունխենում, հայտնում է УНН-ն:
ԱՄՆ-ը զորավարժությունների շրջանակում Հարավային Կորեայում տեղակայել է երեք հավելյալ զենիթահրթիռային Patriot համակարգեր՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկման:
Կրակոցներ մեքենայի ուղղությամբ: Դիտավորությունը վարորդին կյանքից զրկելն էր:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է գալիս սույն հայտարարությամբ` ԵՄ անդամ պետությունների հայաստանյան առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ: Հիշատակում ենք 2015թ․ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությունը։ Եվրոպական միությունը ողջունում է 2016թ․ փետրվարի 5 –ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արված բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել։
2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել: Այդ կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Դեպքից անցել է 9 ամիս, եւ մինչ օրս կալանավորվածները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Մալիի հյուսիսում գտնվող Կիդալ քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի բազայի վրա իսլամիստների հարձակման հետևանքով կազմակերպության 6 խաղաղապահ է սպանվել, հայտնում է ՄԱԿ-ը:
Ինչպես հայտնել է Ղազախստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչը, հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է ժ. 04.40-ին, իսկ 10 րոպե անց հրշեջները դեպքի վայր են ժամանել ու սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
ՏԿԱԻՆ-ի տարանջատումից բացի, նախատեսվում է նաև Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնել ֆինանսներից, որտեղ նախարար կնշանակվի միջազգային տնտեսական ինտեգրման և տնտեսական բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, իսկ ՀՅԴ-ական Արա Նռանյանը կնշանակվի փոխնախարար:
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը։ Բայց նա անգործ չի մնա, քանի որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։
Ժամանակի» տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաքել է իր հավատարիմ քրեական շրջանակներին եւ հայտարարել, որ մտադիր է 2018-ին առաջադրվել եւ կրկին դառնալ Երեւանի քաղաքապետ:
Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ցանկանում են արագաչափ դնել։ Ընդ որում, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի… անվան փողոցում ու հենց Ալիկ Սարգսյանի տան մոտ։
Աթենքում հազարավոր հույն ֆերմերներ բողոքում են կենսաթոշակային ու հարկային բարեփոխումների դեմ, որոնք անհրաժեշտ են երկրին ԵՄ-ից ու ԱՄՀ-ից օգնության հերթական տրանշի ստացման համար:
Ավելի քան 200 հազար զինվորական է ուղարկվել Բրազիլիայի տարբեր քաղաքներ, որպեսզի նախազգուշացնի բնակչությանը Զիկա վիրուսի վտանգավորության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պնդում է, որ Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իրեն առաջարկել է գլխավորել կառավարությունը: Այս մa«Ի դեպ, Սաակաշվիլին ինձ հրապարակավ գող անվանելուց ու բռիության համար բաժակով ջրով հյուրասիրվելուց մի քանի օր առաջ նստել էր իմ սենյակում ու ինձ առաջարկում էր դառնալ վարչապետ, իսկ ինքը՝ առաջին փոխվարչապետ: Ես հարցրեցի, թե ինչու ես, պատասխանեց, որ կարծում է, թե վարչապետ պետք է լինի Ազգային ճակատի ներկայացուցիչը»,- հայտարարել է Ավակովը:ասին Ավակովը հայտարարել է «Զերկալո նեդելի» (Зеркало недели) թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Սիրիական խմբավորումները հայտարարել են BBC-ին, որ չեն դադարեցնի ռազմական գործողությունները, քանի որ չեն հավատում, թե Ռուսաստանը կդադարեցնի ռմբակոծությունները ու չի աջակցի իշխող ռեժիմին:
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 13-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի մոտակայքում գտնվող խանութի տանիքից ծուխ է նկատվում:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Մեդիսոն սքվեր գարդեն» մարզահամալիրում ներկայացրել է իր նոր՝ Yeezy Season 3 հավաքածուն, որը թողարկվել է Adidas ընկերության օգնությամբ, հայտնում է The Guardian-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» գոհ է ակումբի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի աշխատանքից:
Կարելի՞ է պահքի ընթացքում ամուսնական կյանքով ապրել: Պատասխանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Chanel եւ Hermes ֆրանսիական նորաձեւության տները գլխավորել են առաջատար լյուքս բրենդների ցուցակը: Այդ մասին վկայում են Luxury Institute կազմակերպության կողմից անցկացված հետազոտության տվյալները:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: