Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անում են ամեն ինչ, որպեսզի թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մրցաշրջանի ավարտից հետո չհեռանա ակումբից:
«Օդի ջերմաստիճանի բարձրացումն ու կտրուկ անկումը բացասաբար կարող է անդրադառնալ մասնավորապես հարթավայրային գոտիներում գտնվող պտղատու այգիների վրա, հատկապես, որ լեռնային գոտիներում դեռևս ձյուն կա, ինչն էլ օդի մեջ սառը հոսանքներ է առաջացնում»:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ մեկնաբանել է լոնդոնցիների մարզիչ Արսեն Վենգերի խոսքերը, ով հայտարարել է, որ իտալացին երբեք չի հաղթել իրեն:
Արդեն 10 հացամթերք արտադրողներ արտադրանքը կտեղափոխեն փաթեթավորված և վաճառքի կհանվի սննդի համար նախատեսված տոպրակներում:
Փետրվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածումարտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44,209,596 դոլար 493.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
2004թ. Անդրեյ Շևչենկոն արժանացել է «Ոսկե գնդակի»: Հարձակվողն ավարտել է կարիերան 2012թ.-ին, իսկ 2014թ. նոյեմբերին ավարտել է մարզչական դասընթացները:
Թուրքիան չի բացառում իր մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին այն դեպքում, եթե դրանք սկսի Սիրիայում իրականացնել Սաուդյան Արաբիան, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է թուրքական Yeni Şafakմ թերթը:
«Իրականում շոշափելի հաշտության եզրեր այսօր չեն ուրվագծվում ո՛չ ներսիրիական դաշտում, և ո՛չ էլ սիրիական խնդրում ներգրավված միջազգային մասնակիցների շրջանում: Շատ իրարամերժ են կողմերի մոտեցումները, հակամարտության մեջ ներգրավված ուժերը շատ են՝ տարբեր օրակարգերով, կողմերի գնահատականները միմյանց նկատմամբ նույնպես հակասական են»:
Փետրվարի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1992 թ. ծնված Կարեն Մ.-ն գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 13-ին, ժամը 15.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:
«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում ներկա է եղել հայտնի դիզայներ Ռալֆ Լորանի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը:
«Ինչու է Աստված ստեղծել մեզ` իմանալով, որ մենք պետք է մեղանչենք նրա դեմ». Հարցրել է Մաքսիմուսը` 10 տարեկան, Սինգապուրից: Պապի պատասխանը. «Աստված մեզ տվել է ազատություն, ինչը նշանակում է նաև մեղքն ընտրելու ազատություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցում անչափահաս աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ։
France Football ֆրանսիական ամսագիրը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե ում են համարում լավագույն դարպասապահ ֆուտբոլի պատմության մեջ:
Փետրվարի 12-ին, ժամը 20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1968 թ. ծնված Գալուստ Վ.-ին և 1964 թ. ծնված Ռադիկ Ջ.-ին:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ներուժ ունեցող թիմ դեռ չի եղել և ոչ մի տեսակի վիրուս չի կարող մեր մասնակցությունը Օլիմպիական խաղերին հարցականի տակ դնել»:
Փետրվարի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:
Փետրվարի 11-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի սալջարդ վերք, քերծվածքներ, հարբած վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1967 թ. ծնված Արթուր Ժ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին:
Թուրքիայում 24-ամյա լրագրող Հիլալ Քալաֆաթը դատապարտվել է 2 տարվա ու 4 ամսվա բանտարկության Twitter-ի իր էջում հաղորդագրության համար, որտեղ, ըստ դատարանի, պարունակվում է վիրավորանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին, հայտնում է Hurriyet-ը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասին:
Կուրղինյան փողոցում գտնվող բնակարանի պատշգամբում 91-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
«Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն ՀՀ կրթության և գիտության նախարարության համար դարձավ ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը: Այս մասին փետրվարի 13-ին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Շատ ուրախ եմ, որ այն համագործակցությունը, որը մեկնարկեց Արմենիա TV-ի հետ, ԿԳՆ-ի համար ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը դարձավ: Երբ մենք սկսում էինք շարժումը Հայաստանում, խնդիրը մ իայն ֆինանսականը չէր: Ավելի կարևոր էր, որպեսզի նախագիծն էկրաններից թափանցի բնակարան, մտնի այն մարդկանց տներ, որոնք նայում են այս հաղորդումը»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Ամերիկացի կոնգրեսական Ջո Հեքը (հանրապետական, Նևադա նահանգ) երեկ միացել է «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծին (HR 4264), որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք առնչություն ունեն երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերին: Այս մասին Turan գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսում աղբյուրը:
Ռուսաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ պատժամիջոցների ու նավթի գնանկման հետևանքով կրճատվել է 450 միլիարդ եվրոյից մինչև 235 միլիարդ եվրո, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին հայկական զորքերի հետ շփման գծում սպանվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սարհան օղլուն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա, հայտնում է Interfax-ը:
Տակտիկական ուսապարկերի գնման գործընթացը, որի շուրջ սկանդալ է բարձրացել իբր Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդու մասնակցությամբ, եղել է ազնիվ ու թափանցիկ, հայտարարել են ներքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է korrespondent.net-ը: