Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Դաղստանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում ահաբեկչությունը իրականացրել է 25-ամյա Մՙագոմեդալի Մուրլիևը, որի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել, հայտնում է LifeNews-ը:
Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է վերոհիշյալ կազմակերպություններից գանձվող լրացուցիչ գումարներից չկատարել մասհանում հարկային մարմնի զարգացման և պարգևատրման ֆոնդի հաշվին, այլ դրանք ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական բյուջե:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է մի շարք նավթարդյունահանող երկրների վարկանիշները, ասվում է գործակալության զեկույցում:
Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելի քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ՝ Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները: «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով:
Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:Փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 17-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի Թագավորության Կոնգրեսի նորանշանակ նախագահ Պաչի Լոպեսի հետ:
Ցուցահանդեսի կազմակերպիչները կատարվածի առնչությամբ դիմել են ոստիկանությանը, սկսվել է հետաքննություն: Կատարվածը լայն արձագանք է գտել նաև գերմանական մամուլում: Տեղի Zeitung պարբերականը հարձակման մասին լուրը հրապարակել է «Վանդալիզ» վերտառությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Ռուզան Ալավերդյանն ազատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից:
Փետրվարի 17-ին, ժամը 13.48-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 77-ամյա մի կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության դպրոցների շուրջ 150 սովորողներ, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ վետերանների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Անկարայի ահաբեկչությունը ևս մեկ անգամ մատնանշում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում բոլոր պետությունների միավորման անհրաժեշտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Կրեմլն ամենավճռական կերպով դատապարտում է ահաբեկչական հարձակումը, որը երեկ տեղի է ունեցել Անկարայում ու ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին, վիրավորներին ցանկանում է շուտափույթ առողջացում:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Երևանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից՝ կապված Նալբանդյան 106/1 շինարարության ապօրինությունների հետ․
Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝ ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:
Միջազգային քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններն ամենաբարդ և խճճված հարաբերություններից են: Դրանք բազմաշերտ են, նաև՝ վայրիվերումներով լի. վերջին 50 տարիներին ամերիկա-իրանական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններից մինչև ծայրահեղ թշնամական են եղել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործում է համատեղ բոլոր հարցերի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի:
Ֆինանսավորման կրճատման հետևանքով, որն առաջացել է ԴԱԻՇ-ի զինյալների նավթի տեղափոխման սովորական երթուղիների փակման հետևանքով, խմբավորման ղեկավարները որոշել են խնայողությունների անցնել:
Փետրվարի 18-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 6-րդ տան բնակիչն ընկել է պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներին ու Սիրիայի քրդերի ջոկատներին`«Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG), հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ցավակցություններն է հայտնել՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ ու հայտարարել, թե «Ադրբեջանի դիրքորոշումն այդ առնչությամբ պարզ է՝ մենք դատապարտում ենք ահաբեկչությունը դրա ցանկացած դրսևորմամբ»:
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Մրցաշարը հայտնվել է բարդ իրավիճակում` ֆինանսական պրոբլեմների պատճառով առաջնությունից դուրս գալու՝ «Ուլիսի» որոշումից հետո:
Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 175 հասցեի 37-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
«Եթե այսօր այդքան ջերմաստիճան գրանցվի, օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ը կլինի»։
Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հրապարակել են 2015 թվականն ամփոփող ֆինանսական հաշվետվություններ, որոնց ընդհանուր ֆոնի վրա եվրոպական բորսաներում գրանցվել է դրական միտում: Ներդրողներին ոգևորել են առաջատար ընկերությունների լավ արդյունքները:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել:
BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոցում տեսակցել են ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ 9 մարդ է ձերբակալվել Անկարայի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Reuters-ը: