1969 թ. ծնված Սեյրան Շ.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ 2014 թ. մարտին 1991 թ. ծնված Արտուշ Մ.-ն իր վստահությունը չարաշահելով՝ Գավառ քաղաքի բանկերից մեկում գրավադրել է ոսկյա ձուլակտորներ և իր անվամբ վերցրել 10.000.000 դրամ, որից հետո վաճառել է գրավադրված ոսկին և մարել վարկի մի մասը, իսկ պարտքի մյուս մասը, որը կազմում է շուրջ 3.000.000 դրամ` չի մարում:
Այն բանակում, որտեղ հավասար չեն ծառայի չքավորի եւ ունեւորի երեխաները այդ բանակը բանակ չի դառնա: Նժդեհի ասածի օրինակով կարող եմ ասել, որ մեր բանակը բանակ չի դառնա այնքան ժամանակ, քանի դեռ առկա են նմանատիպ խնդիրներ:
2015թ. չորրորդ եռամսյակում ևս ԳՄՑ, նախորդի համեմատ ավելանալով 0.2 կետով, կազմել է 50.5` շարունակելով գտնվել կայունության միջակայքում:
«Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» հետ անցկացրած առաջին խաղի արդյունքները: Հանդիպումը, որը տեղի ունեցավ Լիսաբոնում, ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 1:0 հաշվով:
Քաղաքապետարանում ըսին` արի փողոց մաքրե, ըսի` ես ի վիճակի չեմ, բրոնխիալ ասթմա ունեմ. լավ է լինեմ աման լվացող, հավաքարար, եթե ես դուրս ելա` կխեղդիմ,-ասում է Ռուզաննա Տիգրանյանն ու պատասխանում իմ այն հարցին, թե ավտոկայանատեղում առողջական խնդիրներ չէին առաջանում, երբ ստիպված էր երկար մնալ դրսում,-գիտեք ո՞ր ժամին կերթայի` ուշ, ամեն օր շտապօգնություն կուգա, թեւս օր բացեմ` կվախենաք…
Թուրքական Անկարա մայրաքաղաքում խոշոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է Hurriyet թերթը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` մանրամասները ճշտվում են:
Սպառողների վստահության ցուցանիշն աճել է` նախորդ եռամսյակի նկատմամբ 0.9 տոկոսային կետով
Իսպանիայի ազգային մարզական դատարանը հնարավոր է՝ վերսկսի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի նկատմամբ դատավարությունը: Վերջինս մեղադրվում է 2 ակումբների հաշվին անօրինական գումար փոխանցելու մեջ:
Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում: Քննարկումները մեկնարկել էին դեռ նախորդ տարվանից: Ինքնուրույն կարգավորելու գործընթացի ինստիտուտի ներդրում. սա կարևորագույն կետերից մեկն է, որի իրականացումը, ըստ պատասխանատուների, մի շարք խնդիրներ կլուծի:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաց արտադրող ընկերությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում վերջիններս իրենց արտադրանքը վաճառքի կետեր հասցնեն թղթով փաթեթավորված վիճակում։
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա՝ 216 տղա, 203 աղջիկ:
ՀՀ մշակույթի նախարարությունում փետրվարի 17-ին կայացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը սկսվել է մեծանուն արվեստագետի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Զլատան Իբրահիմովիչի խփած գնդակը ռեկորդային էր: Հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով վերջին 10 օրացուցային տարիներին գոլ է խփում:
Շատերն են կյանքի որոշակի ընթացքում առնչվում այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին են սև կետերը: Բոլորս փորձում ենք գտնել մի միջոց, որն ընդմիշտ կազատի մեզ այդ անցանկալի «հյուրերի» ներկայությունից:
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» հետ անցկացրած տնային խաղի արդյունքը, որում դաշտի տերերն ավելի ուժեղ էին և հաղթեցին 2:1 հաշվով: Նա գովել է նաև իր թիմի հարձակվող Էդինսոն Կավանիին:
Գիշերային հյուրընկալություն՝ տարօրինակ և կասկածելի զարգացումներով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Անցյալ տարի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի հրամանով իրականացվել են ստուգումներ 90 տնտեսավարող սուբյեկտներում:
ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2015 թ. կազմել են 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ՝ 2014-ի նկատմամբ 0,3 տոկոսով ավելի: Պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 253 միլիարդ դրամ, ինչը 2014-ի նկատմամբ ավելի է 10,6 տոկոսով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Ռուսաստանը փետրվարի 17-ին հայց է ներկայացրել Ուկրաինայի դեմ` պահանջելով 3 միլիարդ դոլար պարտքը: ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ պարտքը սուվերեն է:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ ՀՀ կառավարության՝ 2015 թ. գործունեության միջոցառումների շրջանակում նախապատրաստվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Օտարերկրացիների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիների` ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել նախարարության կատարած աշխատանքը, կարևորել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումը և հորդորել հետևողական լինել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
UFC-ի նախկին չեմպիոնուհին խոստովանել է, թե ինչ է զգացել առաջին պարտությունից հետո:
Ուշադրություն. հետախուզվում են Արագածավանում տեղի ունեցած սպանության դեպքի մասնակից կասկածյալներ
Մերսման սրահի աշխատակցուհիներին դրդել են մատուցել նաև սեռական բնույթի ծառայություններ
38-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Թուրքիան սիրիացի փախստականներին պահելու վրա ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ռեալի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» կդարձնի «գերիշխող» ուժ եվրոպական արենայում: