Բաժիններ՝

S&P-ն նավթի պատճառով նվազեցրել է մի շարք երկրների վարկանիշները

Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է մի շարք նավթարդյունահանող երկրների վարկանիշները, ասվում է գործակալության զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ նավթային գների փլուզումը ավելի լուրջ էր, քան ավելի վաղ կանխատեսել էին գործակալության վերլուծաբանները:

Վարկանիշների վերանայման հետևանքով Սաուդյան Արաբիայի վարկանիշը իջել է երկու աստիճանով՝ մինչև А-, Օմանինը՝ մինչև ВВВ-, Բահրեյնինը՝ մինչև ВВ: Երեք երկրների վարկանիշներին տրվել է «կայուն» կանխատեսումը:

Բրազիլիայի վարկանիշը նվազել է մինչև ВВ: Բոլոր վարկանիշներով կանխատեսումը «բացասական» է: Ներդրումային մակարդակի ամենավերջին աստիճանին է հասել Ղազախստանի վարկանիշը՝ ВВВ-ից մինչև ВВВ-: Վարկանիշի կանխատեսումը «բացասական» է:

Ավելի վաղ S&P-ն հաստատել է Ռուսաստանի վարկանիշը ցածր՝ BB+ մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս