ԱՄՆ Պետդեպարտամնետի խոսնակ Ջոն Քիրբին ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ահաբեկչություններին առնչվող թեմաներին, հայտնում է APA-ն:
Թուրքիան առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թևի՝ «Դեմոկրատական միություն» (PYD) կուսակցության զինյալների դիրքերին, գրում է թուրքական Sabah թերթը:
Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալները կտրել են 15-ամյա դեռահասի գլուխն այն բանի պատճառով, որ վերջինս լսել է արևմտյան փոփ երաժշտություն, հայտնում է Lenta.ru-ն:
Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չընդունի, որ PKK-ի սիրիական թևը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպությունը (PYD) ահաբեկչական է, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջ:
Թուրքիայի խորհրդարանի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Սելին Սայե Բոկեն ուղղափառություն է ընդունել:
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը, Մևլյութ Չավուշօղլուն ու Միխայիլ Ջանելիձեն, հայտնում է contact.az-ը:
Երեկ կյանքից հեռացել է ռուսաստանաբանակ հայազգի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը: Այս մասին տեղեկացրել են նրա ընկերները: Գրիգոր Գյարդուշյանը ծնվել է Էջմիածին քաղաքում:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները, ոլորտում հետագա բարեփոխումների իրականացումը, բիզնեսի համար թափանցիկ ու մրցակցային դաշտի ապահովումը և հանձնարարել պատասխանատուներին շարունակել մանրամասն քննարկումներն ըստ բնագավառների:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան դեպքի առթիվ։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse Group AG-ի աշխատակցին մեղադրում է իր գումարները սխալ կառավարելու ու ֆինանսական մեծ վնաս հասցնելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, և հատկապես առավել կարևորվում է ԵՏՄ հարթակում մեր համագործակցությունը: Բելառուսական կողմի հետ բավականին լուրջ հետաքրքրություններ ունենք և բավականին լուրջ հնարավորություններ՝ հետագա զարգացման համար:
Վրաստանում կարող է հայտնվել ևս մեկ ցածրբյուջետային ավիաընկերություն՝ իռլանդական Ryanair-ը, որը դիտարկում է թռիչքների իրականացման հնարավորությունը Քութայիսի օդանավակայանից:
Աշոտ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Եվրամիությունն ու Թուրքիան մարտի սկզբին կանցկացնեն հատուկ գագաթաժողով՝ նվիրված փախստականների խնդիրներին, հայտարարել են կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
Ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել Մոսկվայի «Աշան» սուպերմարկետներից ցանցերից ռումբի մասին ահազանգի պատճառով:
Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխող՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ:
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կասկածվում է Լեհաստանի ժողովրդական հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենռայթը:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Մոսկվայում «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի սեփականատիրոջ՝ Դմիտրի Կամենշչիկի ձերբակալության մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն վաղը հերթական բանակցությունները կանցկացնի ռուսական գազային «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն:
Կրեմլը կշտամբում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հակամարտությունը կարգավորելու ՌԴ դիվանագիտական ջանքերը» խափանելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուկինին:
Մեզանում պաշտոնյաների կամ պատգամավորների «էթիկա» հասկացությունն օգտագործվում է ոչ այն իմաստով, որով այդ նույն եզրը հասկանում են արտասահմանում: Ենթադրենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը, իրենց ստացած կրթության եւ դաստիարակության շրջանակներում, իրենց թույլ են տալիս արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար գործածում են քյաբաբնոցներում «պերերիվ անելիս»:
Իրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: