WikiLeaks համացանցային ռեսուրսը հրապարակել է Եվրամիության գաղտնի ռազմական զեկույցի պարունակությունը ներգաղթյալների դեմ պայքարի մասին: «Այսօր՝ 2016թ. փետրվարի 17-ին, WikiLeaks-ը հրապարակում է գաղտնի զեկույց «Սոֆյա օպերացիայի» առաջին 6 ամիսների մասին»,- ասվում է կայքում:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Իրանը պատրաստ է համագործակցություն ծավալել Ճապոնիայի հետ 100 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի շինարարության ոլորտում, հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Մարիա Բ.-ն:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի մահվան կապակցությամբ:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները փետրվարի 19-ին կանցկացնեն Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հարցով առաջին նիստը, հայտնում է Interfax-ը:
Թուրքիան պատասխանելու է Սիրիայից եկող իր սահմանների սպառնալիքներին: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում՝ հանդես գալով շրջանային ղեկավարների ներկայացուցիչների առաջ:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավորություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթող դառնալ սիրիական հակամարտությունում, որը իսկական աղետ դարձավ Արևմուտքի համար: Ռուսական արշավանքը Սիրիայում զրոյի է հասցնում կոնֆլիկտի լուծման բոլոր շանսերը, գրում է Times-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբի մարզչական շտաբը հրաժարվել է իվուարցիներ Կուակու Նդրի Մարսել Լեինսենի, Դիոն Սեդե Ջունի, Կուադիո Էմանուել Կլավիուսի ծառայություններից։
Բիժան Զանգենեն նշել է, որ նման նախագծերով Վրաստանում արտադրված արտադրանքը պետք է արտահանվի Եվրամիության երկրներ ու այդ մասին պետք է պարտադիր կերպով տեղեկացվի իրանական մասնավոր ոլորտը, որպեսզի մասնակցի համապատասխան ներդրումային նախագծերին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները քրեակատարողական հիմնարկներից մեկի մոտից, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1985 թ. ծնված Յուրիկ Ղ.-ին և ուղևոր, 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին:
2015թ. սեպտեմբերի վերջից Ուկրաինայում գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահացության 292 դեպք, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարդին քաղաքի գետնանցումներից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նիդեռլանդների թագավորական ռազմաօդային ուժերի F16 կործանիչներն իրականացրել են առաջին ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է The Washington Times-ը՝ հղում կատարելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախանշել է պատասխան գործողությունների պլան Զիկա վիրուսի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը:
Փետրվարի 18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, փետրվարի 20-ին, 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
Հայաստանի հավաքականի և Պերմի «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կխաղա Կարագանդայի «Շախտյորում»: Այս մասին հայտնել է «Ամկարի» գործադիր տնօրեն Դենիս Մասլովը:
Փետրվարի 17-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Օրբելի փողոցի տներց մեկի տանիքից սառցալեզվակներ են կախվել, որոնք հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է APA-ն, այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վրաստանի արտգործնախարարի հետ:
«500 դրամը մի փոքր հոգեբանական հարց է, նախևառաջ՝ այդ հոգեբանական արգելքը, ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն ամեն ինչ կանի, որ չանցնի
«Ինչու մարդ կա՞, որ ասի ինձ ծեծել են, կամ ինչ-որ «царапина» կա մարդու վրա, կամ ինչ որ հայհոյանք, կամ քաշքշուկ, այդպիսի բան կա՞ ընդհանրապես, կա՞ մեկը, ով գա բողոք գրի, կամ վկա կա՞»:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի (ԳՇ) կողմից մշակված «հավանականությունների պլանավորման» ծրագրի շրջանակներում Սիրիայի հետ սահմանին 15 հազարանոց զորք է տեղակայվել:
Եմենում մարդասիրական աղետ է հասունանում, որը խորանում է նրանով, որ հակամարտության կողմերը խոչընդոտում են բնակչությանը օգնություն ցուցաբերելուն:
Փետրվարի 16-ին բարերար, գործարար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը կդառնար 84 տարեկան: Նրա ծննդյան տարեդարձի օրը Վահագնի թաղամասում տեղի ունեցավ «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում, որն այսուհետ կրելու է շարունակական բնույթ և թաղամասում նշվելու է յուրաքանչյուր տարվա փետրվարի 16-ին` վառ պահելու համար նրա հիշատակն ու անունը: Հիշեցնենք, որ բարերարը կյանքին հրաժեշտ տվեց 2015թ. օգոստոսի 31-ին:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ այդկերպ բողոքելով Ուկրաինայի ներկայիս վարչապետ Արսենի Յացենյուկի վարչապետական պաշտոնի դեմ, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 16-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի վնասվածք ախտորոշումով քաղաքացի:
Փետրվարի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի և Երևանի փրկարարական վարչություններում, Քաղաքացիական պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանություն չեն տեսնում նավթի արդյունահանման մակարդակը սահմանափակելու մեջ ու մտադիր չեն միանալ համապատասխան պայմանավորվածությանը, որը երեկ կնքվել է Դոհայում Ռուսաստանի ու ՕՊԵԿ-ի երեք երկրների միջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: