«Ժառանգություն»ը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի անդամների՝  ընտրական հարցերով ավագ խորհրդական Րիչարդ Լափփինի և ընտրական հարցերով խորհրդական Ալեքսեյ Գրոմովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ Արմեն Մարտիրոսյանը, որպես առաջնահերթ խնդիր, մատնանշեց քվեարկված ցուցակների հրապարակումը, մատնահետքով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդնումը, քվեասենյակում տեսախցիկների տեղադրումը և պարզ համամասնական ընտրակարգը: Ա. Մարտիրոսյանը նաև համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ ընտրական նոր օրենսգրքում չլինեն վերը նշված կետերի ամրագրումը, ապա դա կհանգեցնի ազատ և թափանցիկ ընտրական պրոցեսի չեզոքացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի կեղծված հանրաքվեին և ընտրություններին:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս