Բաժիններ՝

Գազի գինը նվազելու է. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների քննարկումների արդյունքում կհստակեցվի, թե որքանով է նվազելու ՌԴ-ի կողմից մեր երկիր մատակարարվող գազի գինը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հանրապետության նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ քննարկվել է այդ հարցը: Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարվեն քննարկումներ: Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»,-  ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տարեսկզբին գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարությունը դիմել է ՌԴ գործընկերներին՝ գազի գնի նվազեցման խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031