
«Սկեսուրիդ դժոխքում տեսել ես, չէ՞, սկեսուրիդ համար աղոթեիր». Շարմազանովի զրույցը՝ հավատացյալի հետ. aravot.am

Այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մի հավատացյալ կին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ նրան Նոր կտակարան նվիրելով՝ զրույցի բռնվեց: Այս մասին գրում է aravot.am-ը: Կնոջ խոսքերով՝ «Ես հոգեւոր ծառայություն եմ մատուցում, գոհանում եմ իմ Աստծուց, որ Քրիստոս եկավ մեր մեղքերի համար, խաչվավ, մեռավ, հարություն առավ, որ մենք ապրենք ու հավիտյա՛ն ապրենք, տղե՛ս»:
Կինը պատմեց, որ կլինիկական մահ է տարել, հրեշտակներն իրեն տարել են դժոխք ու դրախտը ցույց տվել. «Սկեսուրիս բերեցին, դժոխքում էր, սկեսրայրս էլ ձյուն ու սառույց էր մաքրում էլի դժոխքում: Էդպես, Շարմազանով ջան, ինչ ասեմ, դրախտն էլ տեսա՝ ծաղիկները գույնզգույն»:
Շարմազանովը ձեռքը գցեց կնոջ ուսին ու ջերմ զրուցելով քայլում էին պանթեոնի տարածքում: Նրա խոսքերով՝ «Բա սկեսուրիդ համար աղոթեիր: Աղոթի, որ գնա դրախտ»: Կինն էլ պատասխանեց. «Աղոթում եմ հիմա: Տերը որ գա, դատաստանի օրը կների, ոչինչ»: Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Էս ամբողջ պատմության իմաստը նա է, որ սկեսուրիդ դժոխքում տեսել ես, չէ՞»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: