
Հովիկ Աբրահամյանը՝ «Նոր Հայաստանի» կողմից իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակման մասին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի» կողմից իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակման մասին հարցին, բոլոր քաղաքական ուժերին հորդորեց իշխանափոխության հասնել Սահմանադրությանը համապատասխան:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ քաղաքական ուժերը պետք է իշխանափոխության ձգտեն գալիք՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Բոլորին հորդորում եմ իշխանափոխություն իրականացնել Սահմանադրությանը համապատասխան: 2017 թվականի ապրիլին կլինեն խորհրդարանական ընտրություններ, թող աշխատեն, շատ քվեներ ստանան և այդ ժամանակ կգան իշխանության»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ միաժամանակ հայտարարելով, թե իշխանափոխության անհրաժեշտություն չկա: