Կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը, առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ։ Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել։
ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի հյուսիսարեւելյան մասում հուժկու տոռնադո է մոլեգնել : Տարերքի հետեւանքով տուժել է առնվազն 9 մարդ, սակայն այդ թիվը կարող է աճել:
Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:
Մարտի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանն ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Մարտի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում Վ. Ս.-ը (1936 թ. ծնված) դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհային գծանշման աշխատանքների իրականացման նպատակով` 2016 թ. մարտի 30-ի ժամը 22-ից մինչև մարտի 31-ի ժամը 6-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում՝ մինչև Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ապրիլի 1-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Փիրումյան փողոցի ջրամատակարարումը:
Instagram-ի ներկայացուցիչների տվյալներով՝ այն միջին ժամանակը, որը ծառայության օգտատերերը ծախսում են տեսագրությունների դիտման համար, կես տաում աճել է 40 տոկոսով: Ավելի տեւական տեսահոլովակներն, ինչպես կարծում են Instagram-ում, թույլ կտան արմատապես փոխել որոնվող պատմությունների ձեւաչափը:
Մեր ժամանակների ամենամոդայիկ երևույթը՝ սելֆին, դարձել է անփոխարինելի տրենդ սոցիալական ցանցերի համար: Գրեթե բոլորն են ուզում ունենալ գեղեցիկ և որակյալ ինքնանկարներ: Ձեզ ենք ներկայացնում սելֆիի համար լավագույն 10 սմարտֆոնները:
Եթե մենք առաջնորդվեինք այդ թվի «սատանայական» լինելու հանգամանքով, ապա 666-ի հետ կապված բոլոր տեսակի առնչությունները կհամարվեին սատանայական. Աստվածաշնչում 666-րդ էջ չպիտի լինի, 666թ. տեղի ունեցած ամենը սատանայական է, 666 թիվը պարունակող պետհամարանիշ ունեցող մեքենան համարել սատանայի կառք և նմանատիպ սնոտի և հիմնազուրկ պատկերացումներ:
Բոլոր նրանք, ովքեր փորձել են այս բաղադրատոմսը, պնդում են, որ այն լավագույնն է: Միակ բանը, որ պահանջվում է, ամեն առավոտ այս խառնուրդը՝ նախաճաշի փոխարեն, ուտելն է:
«Քիմի՝ որպես գեղեցիկ եւ խելացի բիզնես-լեդիի կերպարն ինձ վրա ուժեղ դրական ազդեցություն է ունեցել: Տղամարդկանց մեծամասնությունը, որոնք ինձ հրավիրում են, պարզապես հաճելի ընկերակցություն են փնտրում, որպեսզի ընթրեն եւ մի քիչ զրուցեն»,-ասել է Հեմը:
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
«Շատ կուզենայի, երջանիկ կլինեի, սա իմ հարազատ քաղաքն է,պարզապես առաջիկա երկու տարիների իմ զբաղվածության պարագայում այն անհնար է, գուցե ապագայում հնարավոր լինի ու շատ կձգտեմ դրան, քանի որ այն կոլորիտը, որ կա այստեղ, ոչ մի տեղ չես գտնի»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը՝ անկեղծանալով, որ հնարավորության դեպքում «ձեռքից բաց չէր թողնի» դրամատիկ դերը ևս, եթե այդպիսին առաջարկվեր իրեն:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կիսվել է Հոլանդիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:2):
Ամուսինս որդուս միայն էխոյի ապարատով է տեսել։ Երբ հղի էի, ամուսնուս հետ Մոսկվայում էինք ապրում, գնացինք էխոյի, իմացավ, որ տղա է ունենալու։ Երկուսով որոշեցինք, որ անունը պետք է լինի Էմանուել, որը նշանակում է՝ Աստված մեզ հետ է։ Հետո եկա Հայաստան, հղիությանս վերջին 2 ամիսներին նրանից ոչ մի լուր չունեի, կորել էր, երեխան ծնվեց, տասն օր անց իմացանք, որ իրեն սպանել են։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղից ստացած տպավորություններով (1:4):
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակը հասարակությանը բնակարանով ապահովելն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում: 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները»,-շեշտեց նա`հավելելով, որ նախագիծը ներկայացվելու է կառավարություն:
«Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն սկսել է տրամադրվել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին: Մեսսին ասել է այդ մասին այն բանից հետո, երբ Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Բոլիվիայի ազգային թիմի հետ անցկացրած հաղթական խաղին (2:0): Դա 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղ էր, որում Մեսսին դարձավ 2-րդ գոլի հեղինակը:
Մարտի 29-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, գոտկային հատվածի և գլխի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Արմեն Թ.-ն: Նա հայտնել է, որ Նոր Նորք համայնքի տարածքում ամրանի վրա վայր է ընկել:
իճվակրություն կամ կեղծ ժանտախտ: Ո՞րն է Վահրամաբերդում հավերի անկման պատճառը, դեռ հայտնի չէ: Անասնաբույժը դեպքի մասին այսօր է տեղեկացել ու չի հասցրել զննել թռչուններին:
«Անցյալ տարի գրանցվել է 353 աղետ, որոնցից 198-ը բնական բնույթ են կրում: Ըստ վիճակագրության, սա ամենամեծ քանակությունն է մեկ տարվա ընթացքում: Բոլոր կատակլիզմներից, ինչպես բնական, այնպես էլ մարդածին, ընդհանուր տնտեսական վնասները 2015 թվականին կազմել են 92 մլրդ դոլար»,- նշվում է փաստաթղթում:
Բրիտանացիների թիվը, ովքեր հանդես են գալիս Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության օգտին, վերջին շաբաթների ընթացքում 54 տոկոսից կրճատվել է՝ հասնելով 49 տոկոս: Այդ մասին վկայում են Ipsos Mori ծառայության հարցման հրապարակված արդյունքները:
«Օբաման անգամ օգնականին չուղարկեց Էրդողանի մոտ»,-նշել է պարբերականը՝ նկատելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է եղել Օբամայի նախկին օգնական, Սպիտակ տան՝ Միջազգային անվտանգության խորհրդի և Եվրոպայի հարցերով նախկին ղեկավար Քարեն Դոնֆրայդը։ Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման Օբամայի մերժումը հանդիսանում է Թուրքիայից դժգոհության նշան` ինչպես Սիրիայի իրադրության շուրջ (սիրիական քրդերի գնդակոծումները), այնպես էլ երկրի ներսում (լրագրողների հետապնդումը):
Բոլորն էլ գիտեն, որ պրոտեինը չափազանց կարևոր է մկանների զարգացման, լավ մարսողության, նյութափոխանակության, ինչպես նաև՝ ուղեղի աշխատանքի համար: healthyfoodteam կայքը ներկայացնում է կոկտեյլի բաղադրատոմս, որը կլրացնի պրոտեինների պակասն օրգանիզմում:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն ամփոփել է Իտալիայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղը: Հանդիպումը, որը կայացավ Մյունխենում, ավարտվեց տանտերերի հաղթանակով` 4:1 հաշվով:
«Եթե ուկրաինական խնդիրը ազդում է եվրոպական անվտանգության վրա, ապա նույնը տեղի է ունենում նաև այստեղ: Մենք Եվրոպա ենք, նույնիսկ եթե մի փոքր հեռու ենք: Իրականում Եվրոպայում վերջին փակ սահմանը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև է»,- նշել է Ադոնցը` հավելելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լիովին այլ` առավել զարգացած կլիներ, եթե հակամարտությունները կարգավորված լինեին, այդ թվում և Վրաստանի հետ կապված:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ: