Խոստացել են անդամակցել Օսկանյանի կուսակցությանը, սակայն վերջին պահին հետ են քաշվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ կրկին ժամանակավորապես հետաձգվում է Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հայտարարությունը, առաջացել են մարդկային ռեսուրսների հետ կապված, ինչպես նաև տեխնիկական խնդիրներ։ Բանն այն է, որ որոշ հայտնի անձինք, որոնք խոստացած են եղել, որ կանդամակցեն կուսակցությանը, վերջին պահին հետ են քաշվել։

«Բացի դրանից, կուսակցությունը, գրանցվելու համար, պետք է ունենա երկու հազար անդամ՝ ստորագրությամբ, հասկանալի է, որ կոնկրետ Օսկանյանի դեպքում այդ ստորագրությունները հատ-հատ ստուգվելու են, ուստի ավելի «մանրակրկիտ» աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել։

Կուսակցությունը գրանցելու համար ևս պետք է ունենա տարածքային կառույցներ, որոնք այս պահին դեռ չեն ձևավորվել։ Ինչ վերաբերում է փողին, ապա նոր ստեղծվելիք կուսակցությունը նման խնդիր չունի՝ որոշ երկրներից աջակցության խոստումներ ստացվել են, տեղեկացրեց մեր աղբյուրը։ Իսկ հնարավո՞ր է ընդհանրապես չստեղծվի կուսակցությունը, հարցրինք մեր զրուցակցին։ «Բացառվում է, պարզապես մի քիչ կուշանա»»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031