Կծվիչը՝ որովայնի ճարպերի դեմ
Շատերն են փորձում պայքարել որովայնի ճարպերի դեմ: Ահա myhealthyadvices կայքը ներկայացնում է հրաշալի բաղադրատոմս, որը լուծում է այս խնդիրը: Բոլոր նրանք, ովքեր փորձել են այս բաղադրատոմսը, պնդում են, որ այն լավագույնն է: Միակ բանը, որ պահանջվում է, ամեն առավոտ այս խառնուրդը՝ նախաճաշի փոխարեն, ուտելն է:
Բաղադրություն
- 125 գ կծվիչ (Хрен)
- 3 կիտրոն
- 3 ճ/գ մեղր
Այս հրաշալի խառնուրդը պատրաստելու համար նախ պետք է բլենդերով հարել կծվիչը: Ապա մաքրեք և կտրատեք կիտրոնը: Կիտրոնն աղացեք և լցրեք բլենդերի մեջ՝ կծվիչի հետ միասին: Լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանալը: Վերջում ավելացրեք մեղրն ու ևս մի քանի վայրկյան խառնեք:
Այս խառնուրդը պետք է պահել ապակե փակ տարայի մեջ՝ սառնարանում:
Ամեն օր առավոտյան և երեկոյան 1ճ/գ ընդունեք այս խառնուրդից 3 շաբաթ շարունակ:
Առաջին իսկ արդյունքները կզգաք մի քանի օր անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը