
Պրոտեիններով հարուստ կոկտեյլը կօգնի ազատվել ավելորդ քաշից

Բոլորն էլ գիտեն, որ պրոտեինը չափազանց կարևոր է մկանների զարգացման, լավ մարսողության, նյութափոխանակության, ինչպես նաև՝ ուղեղի աշխատանքի համար: healthyfoodteam կայքը ներկայացնում է կոկտեյլի բաղադրատոմս, որը կլրացնի պրոտեինների պակասն օրգանիզմում:
Այս կոկտեյլը բաղկացած է միայն բնական բաղադրիչներից, այդ իսկ պատճառով այն չի վնասի ձեր առողջությանը: Բացի այդ՝ այս կոկտեյլը նաև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Կոկտեյլը կարող եք խմել նաև մարզումների ընթացքում, ինչպես նաև՝ ճաշի փոխարեն:
Կոկտեյլի բաղադրություն
- 0% յուղայնությամբ կաթ- 1 բաժակ
- 1 բաժակ 0% յուղայնությամբ յոգուրտ
- 1 թ/գ կտավատի յուղ
- 1 բաժակ ջուր
- 1 կտոր բանան
- Ընկույզ կամ նուշ՝ համի համար
Մաքրած բանանը կտրատեք մանր կտորներով և լցրեք բլենդերի մեջ: Աղացեք ընկույզն ու նուշը, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու ամբողջը լավ խառնեք: Եթե ցանկանում եք քաղցրացնել կոկտեյլը, կարող եք մի փոքր մեղր ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը