Instagram-ը տեսագրությունների տևողությունը կավելացնի
Instagram ֆոտոծառայությունը մինչեւ մեկ րոպե կավելացնի այն տեսագրությունների տեղողությունը, որոնք կարող են բեռնել օգտատերերը: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:
Instagram-ի ներկայացուցիչների տվյալներով՝ այն միջին ժամանակը, որը ծառայության օգտատերերը ծախսում են տեսագրությունների դիտման համար, կես տաում աճել է 40 տոկոսով: Ավելի տեւական տեսահոլովակներն, ինչպես կարծում են Instagram-ում, թույլ կտան արմատապես փոխել որոնվող պատմությունների ձեւաչափը:
Ֆոտոծառայությունը պլանավորում է նորամուծությամբ իր ամբողջ լսարանն ընդգրկել առաջիկա մի քանի ամսում:
Instagram-ի օգտատերերը 15-վայրկյանանոց տեսագրություններ բեռնելու հնարավորություն են ստացել 2013 թվականի հունիսի 20-ին: Այդ ժամանակվանից ի վեր տեսահոլովակների տեւողությունը չի փոխվել, սակայն 2016 թվականի փետրվարին ավելի երկարատեւ տեսահոլովակներ բեռնելու հնարավորություն են ստացել գովազդատուները: