Բաժիններ՝

Դանակահարություն, վիճաբանություն և վնասվածքներ Երևանի Չարենցի փողոցում

Մարտի 29-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, գոտկային հատվածի և գլխի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Արմեն Թ.-ն: Նա հայտնել է, որ Նոր Նորք համայնքի տարածքում ամրանի վրա վայր է ընկել:

Նույն օրը, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Պարույր Պ.-ն: Նա հայտնել է, որ ժամը 13-ին Երևանի Չարենցի փողոցում, վիճաբանությամբ ժամանակ, ինքն է դանակով հարվածել Արմեն Թ.-ին:

***

Մարտի 24-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում աղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1949 թ. ծնված Սամվել Վ.-ն, ով հայտնել է, որ վայր է ընկել:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մարտի 29-ին, ժամը 19-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Ա. Մ.-ին:

Պարզվել է, որ նա Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 12/1 շենքին հարակից տարածքում վիճաբանել է Սամվել Վ.-ի հետ ու ոտքով հարվածել վերջինիս, ինչի հետևանքով Սամվել Վ.-ն ընկել է գետին:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս