
Քիմ Քարդաշյանի նմանակը մեկ տարվա ընթացքում ավելի քան 10000 դոլար է վաստակել ժամադրություններից

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի բնակչուհի Քրիստին Հեմը, որին համարում են ամերիկուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նմանակը, մեկ տարվա ընթացքում ավելի քան 10 հազար դոլար է ստացել այն տղամարդկանցից, ովքեր ցանկացել են նրա հետ ժամադրության գնալ»: Այս մասին գրում է Daily Mail-ը:
2015 թվականին աղջիկը գրանցվել է WhatsYourPrice.com կայքում, որի կանոններով՝ օգտատեր տղամարդիկ կարող են գումարներ դնել իրեն դուր եկած կնոջ համար: Եթե նշված գումարը փակում է աճուրդը, տղամարդը կարող է կնոջը տեսակցության հրավիրել՝ վճարելով ավելի վաղ առաջարկված գումարը: Կայքի տվյալներով՝ երկրպագուները պատրաստ են եղել 26-ամյա աղջկան վճարել միայն այն բանի համար, որ նա արտաքինով հիշեցնում է Քարդաշյանին:
Լոս Անջելեսի բնակչուհին 200-ական դոլար է վաստակում յուրաքանչյուր տեսակցության համար, նաեւ նրան շարունակ նվիրատվություններ են անում եւ վճարում են երկրում ճանապարհորդելու ծախսերը: Երկրպագուներից մեկն ամերիկուհուն 1500 դոլար է տվել նրա նախագծի համար:
Հեմի խոսքով՝ իրեն հեռուստաաստղի հետ հաճախ են համեմատել դեռ մինչեւ ծանոթությունների կայքում գրանցվելը: «Քիմի՝ որպես գեղեցիկ եւ խելացի բիզնես-լեդիի կերպարն ինձ վրա ուժեղ դրական ազդեցություն է ունեցել: Տղամարդկանց մեծամասնությունը, որոնք ինձ հրավիրում են, պարզապես հաճելի ընկերակցություն են փնտրում, որպեսզի ընթրեն եւ մի քիչ զրուցեն»,-ասել է Հեմը: