Բաժիններ՝

10 լավագույն հեռախոսները սելֆիի համար

Մեր ժամանակների ամենամոդայիկ երևույթը՝ սելֆին, դարձել է անփոխարինելի տրենդ սոցիալական ցանցերի համար: Գրեթե բոլորն են ուզում ունենալ գեղեցիկ և որակյալ ինքնանկարներ: Ձեզ ենք ներկայացնում սելֆիի համար լավագույն 10 սմարտֆոնները:

Asus Zenfone Selfie- Հատուկ սելֆիների սիրահարների համար Asus-ը ստեղծել է Zenfone Selfie մոդելը: Տեսախցիկի 13 MP հզորությունն իրոք տպավորիչ է: Եթե զանգել կարելի է ցանկացած հեռախոսից, ապա ինքնանկարի համար այս մոդելը կատարյալ է:

1

Lenovo Vibe X2 Pro- Lenovo հեռախոսների այս մոդելը շատ հարմար է ինքնանկարների համար: Տեսախցիկի հզորությունը 13MP է: Բացի այդ տեսախցիկն ունի լուսավորության հատուկ համակարգ, որը միանգամից նկարին տալիս է դեղին կամ վարդագույն գունավորում: Եթե մթության մեջ այս լուսավորությունը չի օգնի, ապա թույլ լուսավորություն ունեցող սենյակներում այն կարող է դառնալ գեղեցիկ նկարի փրկությունը:

2

Huawei Ascend P8- Այս հեռախոսի սելֆիի համար նախատեսված տեսախցիկը 8MP է: Սակայն հեռախոսն ունի հատուկ հնարավորություն, որ կոչվում է հայելի: Ընդհանուր առմամբ, հեռախոսը ֆունկցիոնալ աումով շատ հարմար է թե՛ օգտագործման, թե՛ ինքնանկարների համար, բայց համեմատաբար թանկ արժե:

3.
 
HTC Desire Eye- 13MP հզորությամբ տեսախցիկը թույլ է տալիս հրաշալի ինքնանկարներ անել: Այս հեռախոսի առանձնահատկություններից է այն, որ, բացի լուսանկարներից, այն նաև բարձր որակի տեսանյութեր է ապահովում:

4

ZTE Blade X5– Այս չինական սմարտֆոնն ունի 8 MP հզորությամբ տեսախցիկ: Հեռախոսը համեմատաբար մատչելի է, բայց իր մրցակիցներին չի զիջում լուսանկարների որակով: Ծրագրային առումով հեռախոսն այնքան էլ հզոր չէ:

5

Lenovo Vibe Shot– Այս սմարտֆոնի հիմնական տեսախցիկը պարզապես հրաշալի է: Կա տպավորություն, որ նկարներն արված են թվային տեսախցիկով: Բարձր որակ ունի նաև դիմացի տեսախցիկը՝ 8 MP: Դիմացի տեսախցիկն ունի նաև Beuty ներդիրը, որը նկարում մեխանիկորեն ուղղում է մաշկի թերությունները: Դիմացի տեսախցիկով կարող եք նկարել նաև սելֆի-պանորամաներ:

6

Sony Xperia Z5- Sony ապրանքանիշի այս սմարտֆոնն ունի 5,1 MP տեսախցիկի հզորություն, որը շատ բարձր է գնահատվել մասնագետների կողմից: Դիմացի տեսախցիկով կարելի է նկարել Full HD տեսանյութեր:

7
 
iPhone 6s- Սա ամենամոդայիկ սմարտֆոնն է: IPhone հեռախոսների շարքում 6s մոդելը համարվում է լավագույնն ինքնանկարների համար: Տեսախցիկի հզորությունը 5 MP է:

8
 
Samsung Galaxy S7- Samsung Galaxy հեռախոսների տեսախցիկը համարվում է շուկայի առաջատարներից, և S7 մոդելը ևս բացառություն չէ: Մշակված է լուսավորության համակարգը: Այնպես որ, կարելի է գեղեցիկ նկարներ ստանալ անգամ մութ սենյակում: Beauty Mod ներդիրի միջոցով լուսանկարները դառնում են ավելի գեղեցիկ:

9

Microsoft Lumia 950- Այս սմարտֆոնի տեսախցիկն ասես iPhone 6s և Samsung Galaxy S7 սմարտֆոնների խառնուրդը լինի: Երկու հայտնի սմարտֆոններից քաղելով լավագույնը՝ Microsaft-ի սմարտֆոնը դարձել է ինքնանկարի համար լավագույններից մեկը:

10

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս