Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ:
Ո՞րն է Ձեզ ամենաշատը դուր գալիս: Ընտրեք դռներից մեկը և կարդացեք արդյունքները:
Երբեք մի ամաչեք ձեր արցունքներից։ Ներողություն մի խնդրեք, եթե լաց եք եղել ինչ-որ մեկի ներկայությամբ։ Մի շփոթվեք ու մի արդարացեք։ Առանց էմոցիաների՝ մարդիկ նման են ռոբոտների։ Լացն ասես մաքրագործող երգ լինի։ Նա, ով գիտի, թե ինչ են արցունքները, գիտի, թե ինչ է հոգևորությունը։ Եթե դուք կարողանաք արտասվել բաց սրտով՝ ներելով ու ընդունելով, ապա ոչինչ չի հավասարվի դրան իր ուժով ու խորությամբ։
Խոյ: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կամային են, դաժան, նրանց մշտական աջակցություն է հարկավոր: Խոյերը մարդկանցով շրջապատված լինելու կարիք ունեն:
Առողջական վիճակի վատացումից բողոքելու դեպքում առաջին բանը, որ գրագետ բժիշկն անում է սովորաբար, հիվանդին արյան կլինիկական անալիզ հանձնելու ուղարկելն է։
8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ 168.am-ը մասնավորապես տեղեկություն ստացավ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։
Կոստա Ռիկայի նախկին նախագահ (1986-1990 եւ 2006-2010 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ:
«Յուվենթուսը» ցանկանում է իրականացնել 3 տրանսֆեր, որպեսզի գոհացնի թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Xiaomi ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոն, որը կլինի բյուջետային, բայց կունենա ֆլագմենների լավագույն հատկանիշները: Խոսքը կոմպակտ մոդելի՝ Redmi-ի մասին է, որը հիմնված է մաքուր Android-ի վրա:
Այլևս չկա նախկին վստահությունը՝ ներդրումների ներգրավման հետ կապված։ Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հույս ուներ, որ քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները կվերածվեն ներդրումային լուրջ հոսքերի, ապա այս փաստաթղթում նման լավատեսություն չկա։
Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կառավարությունը ՆԱՏՕ-ին խոստացել է մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը հասցնել երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,5 տոկոսին:
Պետական կառավարման համակարգում մեծ շահաբաժնի կռիվ է գնում. առիթը՝ մոտ ապագայում միջազգային կազմակերպություններից մեկի կողմից սպասվող մինչև 6 միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհային ծրագիրն է:
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Հեղինակավոր «Ալ Ջազիրա» լրատվամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալեպից Երևան տեղափոխված 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանի կյանքի պատմությանը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է արտահայտել ԱՊԼ-ում չեմպիոնության համար մրցավազքի մասին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կիսվել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ հակամարտության սպասումներով:
Ամերիկացիների կեսից ավելին վստահորեն հայտարարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմ կքվեարկեր հաջորդ ընտրություններում, որոնք նշանակված են 2020 թվականի նոյեմբերին:
«Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»:
Հունական յոգուրտի մեջ պարունակվում են մարդու համար օգտակար հանքանյութեր։ Դրանք նատրիումն ու կալցիումն են։
Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։
Քաղաքացին հաղթեց ֆինանսների նախարարությանը. Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրեց նախարարությանը վերադարձնել սխալմամբ պետական տուրքի հաշվեհամարին փոխանցված 2 մլն դրամը
Օրինակ՝ երբ երկու շաբաթով ենք մեկնում Թուրքիա, ուտելիք ենք վերցնում, հետո ինչ մնում է՝ հետ ենք բերում՝ դնում են կշեռքին: Այսինքն, տարած ու հետ բերած ուտելիքը դնում են կշեռքին: Լինում է, որ տան համար մակարոն, ձեթ, լվացքի փոշի ենք բերում կամ 1 կգ կիվի՝ երեխաների համար, դնում կշռում են…»:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
ԿԳՆ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը և «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պարտավորվում են մասնագետներ պատրաստել միջին և նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծրագրերով՝ թեթև արդյունաբերության ոլորտի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Սպասում ենք՝ շունչներս պահած:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները:
Պարոն Արայիկ Հարությունյան, համոզված ենք ծանոթ եք Կազանյան փաստաթղթին, հանդիպումը եղել է ոչ թե ապրիլ, հունիս, կամ հուլիս ամիսներին, 2016թ․ վերջում, քննարկումը եղել է կազանյան փաստաթղթի շուրջ, որտեղ դեմ են հանդես եկել Ռազմիկ Պետրոսյանը և էլի մի քանի հոգի, մնացածդ լուռ լսել եք։
«Որոշ մարդիկ ասում են, որ օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովի լիազորությունների մեջ է մտնում, և կառավարության ծրագրում դրա մասին չպետք է խոսել։ Նախ՝ նախկին ծրագրում դրա մասին խոսվել է, և այդ փոփոխությունները համակարգային են՝ հեղափոխական փոփոխություններ են, առանց դրանց մասին խոսելու՝ Կառավարության ծրագիր ներկայացնելն ուղղակի անիմաստ է»:
2018 թվականին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում են եղել համընդհանուր ներառական կրթության խնդիրները: