
«Ես որոշում կայացրել եմ». Էդեն Ազարը՝ «Չելսիում» իր ապագայի մասի

Սպասում ենք՝ շունչներս պահած:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը շատ շուտով կպատմի իր ապագա պլանների մասին:
«Ես գիտեմ՝ ինչ եմ պատրաստվում անել: Ես որոշում կայացրել եմ»,- ասել է բելգիացին ռադիո RMC-ին:
Էդենը մերժել է պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ «Չելսիի» առաջարկը, ինչպես նաև հայտարարել է, որ կհիասթափեցնի յուրաքանչյուր մարզչի, ում հետ աշխատում է, իսկ մարզչի խոսքերն իրեն քիչ են հուզում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը «Ռեալը» կփորձի գնել Էդեն Ազարի տրանսֆերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարն ԱՊԼ-ում անցկացրած 24 խաղերում դարձել է 12 գոլի և 10 փոխանցման հեղինակ:
Բելգիացին «Չելսի» է տեղափոխվել «Լիլից», 2012 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը