Բաժիններ՝

Xiaomi-ն կներկայացնի բյուջետային սմարթֆոն՝ Android 8.1-ով

Xiaomi ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր սմարթֆոն, որը կլինի բյուջետային, բայց կունենա ֆլագմենների լավագույն հատկանիշները: Խոսքը կոմպակտ մոդելի՝ Redmi-ի մասին է, որը հիմնված է մաքուր Android-ի վրա:

Xiaomi-ի աշխատակիցներից մեկը պատահաբար հայտնել է ընկերության դեռևս չներկայացած հասանելի սմարթֆոնի մասին: Տեղեկությունները հետագայում ջնջվել են, բայց հասցրել են տարածվել ցանցում:

Redmi Go-ն սկզբնական մակարդակի կոմպակտ սմարթֆոն է, որը գործում է Android 8.1 Oreo-ի (Go Edition) մաքուր տարբերակով: Սա համակարգի պարզեցված տարբերակն է, որը նախատեսված է հատկապես գերբյուջետային սարքերի համար:

Նորույթը կունենա 5 դյույմանոց HD-էկրան՝ 16:9 հարաբերակցությամբ, 380 կդ/մ2 պայծառությամբ:

Կարդացեք նաև

Սմարթֆոնը կաշխատի Snapdragon 425-ով՝ Adreno 308 գրաֆիկական արագացուցիչով: Սմարթֆոնը կունենա նաև 1 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սարքավորումը կապահովի նաև 4G VoLTE, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.1 և GPS:

Հիմնական տեսախցիկը կունենա 8 ՄՊ հզորություն, իսկ դիմացի տեսախցիկը՝ 5 ՄՊ:

Սմարթֆոնի պատյանը պլաստիկից է, մատնահետքի սկաներ չկա: Այն կլինի 137 գրամ: Redmi Go-ն կվաճառվի միայն մուգ գույներով և կարժենա մոտ 33000 դրամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս