
«Յուվենթուսը» պատրաստում է 3 տրանսֆեր, որպեսզի գոհացնի Ռոնալդուին

«Յուվենթուսը» ցանկանում է իրականացնել 3 տրանսֆեր, որպեսզի գոհացնի թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, առաջինն այդ ցուցակում «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն է, ում հետ պորտուգալացին խաղացել է նույն թիմում: Նշվում է, որ կիսապաշտպանն ընդհանուր լեզու չի գտել մադրիդյան ակումբի մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ, դրա համար ամռանը հնարավորություն կա նրա՝ «Ռեալից» հեռանալու համար:
«Յուվենթուսի» երկրորդ տրանսֆերը կարող է դառնալ «Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ Մարսելոն, որին Ռոնալդուն շատ է ուզում տեսնել թուրինյան ակումբում:
Բացի այդ, իտալական ակումբը քննարկում է նաև կիսպաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: Կոլումբիացի ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել էր «Բավարիայի» ղեկավարությանը, որ մտադիր չէ մնալ գերմանական թիմում, քանի այն գլխավորում է Նիկո Կովաչը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը