Արյան 9 ցուցիչներ, որոնք ձեր մասին կպատմեն ամեն ինչ

Առողջական վիճակի վատացումից բողոքելու դեպքում առաջին բանը, որ գրագետ բժիշկն անում է սովորաբար, հիվանդին արյան կլինիկական անալիզ հանձնելու ուղարկելն է։

Արյան ընդհանուր հետազոտության համար արյուն վերցնում են երակից կամ մատից։ Առաջնային ընդհանուր անալիզը կարելի է հանձնել քաղցած փորին, սակայն կլինիկական անալիզը պարտադիր է հանձնել միմիայն սոված ժամանակ։

Արյան բիոքիմիական հետազոտության համար անհրաժեշտ կլինի արյուն հանձնել միայն երակից ու պարտադիր քաղցած ժամանակ, այլապես արյան պատկերը կփոխվի։

Կատարյալ տարբերակում ընդհանուր անալիզի համար արյունը խորհուրդ է տրվում հանձնել կարճատև հանգստից հետո, քանի որ հուզված ժամանակ և ֆիզիկական լարվածության դեպքում կարող են փոխվել որոշ ցուցիչներ։

Կարդացեք նաև

Գրագետ բժիշկն անպայման հաշվի կառնի ձեր սեռն ու ֆիզիոլոգիական վիճակը։ Օրինակ, կանանց մոտ դաշտանի ժամանակ ավելանում է ԷՆԱ-ն (էրիթրոցիտների նստեցման արագությունը) ու նվազում է թրոմբոցիտների քանակը։

Ընդհանուր անալիզը շատ ինֆորմացիա է տալիս բորբոքումների ու արյան վիճակի մասին, օրինակ՝ թրոմբների նկատմամբ հակման ու վարակների առկայության, իսկ բիոքիմիական անալիզը պատասխանատու է ներքին օրգանների՝ լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ և օրգանական վիճակի համար։

Արյան ընդհանուր հետազոտության ցուցիչները

1. Հեմոգլոբին (Hb) – արյան պիգմենտ, պարունակվում է արյան կարմիր գնդիկների՝ էրիթրոցիտների մեջ, հիմնական ֆունկցիան թոքերից հյուսվածքներին թթվածին տեղափոխելն է ու օրգանիզմից ածխաթթու գազի դուրսբերումը։

Ցածր հեմոգլոբին լինում է՝

• Սակավարյունության

• արյան կորստի, գաղտնի արյունահոսության

• ներքին օրգանների, օրինակ՝ երիկամների ախտահարման ժամանակ և այլն։
Արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը բարձրանալ կարող է օրգանիզմի ջրազրկման, արյան հիվանդությունների ու սրտային անբավարարության որոշ տեսակների դեպքում։

2. Էրիթրոցիտներ – արյան բջիջներ, պարունակում են հեմոգլոբին։
Առողջ մարդկանց մոտ արյան մեջ էրիթրոցիտների քանակի բարձրացում նկատվում է՝

• բարձր լեռներում գտնվելիս

• սրտի բնածին կամ ձեռքբերովի արատների

• բրոնխների, թոքերի, երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում։

Էրիթրոցիտների քանակի բարձրանալը կարող է կապված լինել օրգանիզմում ստերոիդային հորմոնների ավելցուկի հետ, օրինակ՝ Քուշինգի հիվանդության կամ սինդրոմի ժամանակ կամ հորմոնալ պրեպարատներով բուժվելիս։

Էրիթրոցիտների քանակը կարող է իջնել՝

• Սակավարյունության

• արյան սուր կորստի

• օրգանիզմում քրոնիկ բորբոքային պրոցեսների դեպքում

• հղիության ուշ շրջանում։

2. Լեյկոցիտներ – արյան սպիտակ բջիջներ։ Ձևավորվում են ողնուղեղում ու լիմֆատիկ հանգույցներում։ Նրանց հիմնական ֆունկցիան ոչ բարեհաջող ազդեցություններից օրգանիզմի պաշտպանությունն է։

Դրանց մակարդակի բարձրացումը ինֆեկցիայի ու բորբոքման առկայության մասին է խոսում։

Լեյկոցիտների 5 տեսակներ կան՝ լիմֆոցիտներ, նեյտրոֆիլներ, մոնոցիտներ, էոզինոֆիլներ, բազոֆիլներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի ֆունկցիա է կատարում։ Անհրաժեշտության դեպքում անում են արյան կլինիկական անալիզ, որը ցույց է տալիս բոլոր 5 տեսակների հարաբերակցությունը։

Օրինակ, եթե արյան մեջ լեյկոցիտների մակարդակը բարձր է, այդ հետազոտությունը ցույց կտա, թե հատկապես որ տեսակի հաշվին է բարձրացել դրանց ընդհանուր թիվը։ Եթե դա պատահել է լիմֆոցիտների հաշվին, ապա օրգանիզմում կա բորբոքային պրոցես, իսկ եթե, ենթադրենք, նորմայից ավելի են էոզինոֆիլները, ապա կարելի է կասկածել, որ առկա է ալերգիկ ռեակցիա։

Ինչո՞ւ են լեյկոցիտները շատ լինում

Գոյություն ունեն շատ վիճակներ, որոնց դեպքում նկատվում է լեյկոցիտների մակարդակի փոփոխություն։ Դա պարտադիր կերպով հիվանդության մասին չի խոսում։ Լեյկոցիտները, ինչպես և ընդհանուր հետազոտության բոլոր ցուցիչները, արձագանքում են օրգանիզմի տարատեսակ փոփոխություններին։

Օրինակ, սթրեսի, հղիության ժամանակ կամ ֆիզիկական լարվածությունից հետո դրանք քանակն ավելանում է։

Արյան մեջ լեյկոցիտների բարձր քանակ կամ, այլ կերպ ասած, լեյկոցիտոզ, լինում է՝

• բակտերիալ ինֆեկցիաների դեպքում

• բորբոքային պրոցեսների դեպքում

• ալերգիկ ռեակցիաների ժամանակ

• չարորակ նորագոյացությունների և լեյկոզների դեպքում

• հորմոնալ պրեպարատների, որոշ սրտային պրեպարատների, օրինակ՝ դիգօքսինի ընդունման դեպքում։

Իսկ ահա արյան մեջ լեյկոցիտների քիչ քանակ կամ լեյկոպենիա հաճախ լինում է՝

• վիրուսային ինֆեկցիաների, օրինակ գրիպի

• որոշ դեղամիջոցների ընդունման ժամանակ, որոնց թվին են պատկանում, օրինակ, անալգետիկները և հակացնցումային պրեպարատները։

4. Թրոմբոցիտներ – արյան բջիջներ, արյան նորմալ մակարդելիության ցուցիչներ, մասնակցում են թրոմբների ձևավորմանը։

Սրանց բարձր մակարդակ լինում է՝

• Քրոնիկ բորբոքային հիվանդությունների՝ տուբերկուլոզի, խոցային կոլիտի, լյարդի ցիռոզի ժամանակ, վիրահատություններից հետո, հորմոնալ պրեպարատներով բուժվելիս։

Ցածր մակարդակ լինում է՝

• ալկոհոլի գործածության

• ծանր մետաղներով թունավորման

• արյան հիվանդությունների

• երիկամային անբավարարության, լյարդի, փայծաղի հիվանդությունների

• հորմոնալ խանգարումների դեպքում

• ինչպես նաև որոշ դեղամիջոցների՝ հակաբիոտիկների, միզամուղների, դիգօքսինի, նիտրոգլիցերինի, հորմոնների ազդեցության ժամանակ։

5. ԷՆԱ կամ ԷՆՌ (էրիթրոցիտների նստեցման արագություն կամ էրիթրոցիտների նստեցման ռեակցիա)։

Սա միևնույն բանն է և նշանակում է հիվանդության ընթացքի ցուցիչ։ Սովորաբար այն բարձրանում է հիվանդության 2-4-րդ օրը, երբեմն առավելագույն ցուցանիշի է հասնում առողջացման շրջանում։

ԷՆԱ-ն բարձր է՝

• ինֆեկցիաների

• բորբոքումների

• սակավարյունության

• երիկամների հիվանդության

• հորմոնալ խանգարումների

• հետվնասվածքային կամ հետվիրահատական շոկի

• հղիության ժամանակ, ծննդաբերությունից հետո, դաշտանի ժամանակ։

ԷՆԱ-ն ցածր է՝

• ոչ բավարար արյան շրջանառության

• անաֆիլակտիկ շոկի դեպքում։
Բիոքիմիական հետազոտության ցուցիչները՝

6. Գլյուկոզա։

Գլյուկոզայի ցածր մակարդակ լինում է՝

• ոչ բավարար ու ոչ կանոնավոր սնվելու դեպքում

• հորմոնալ հիվանդությունների դեպքում։

Գլյուկոզայի բարձր մակարդակ լինում է՝

• շաքարային դիաբետի ժամանակ։
7. Ընդհանուր սպիտակուց։

Նվազում է՝

• լյարդի, երիկամների աշխատանքի վատացման դեպքում

• թերսնման ժամանակ։ Ընդհանուր սպիտակուցի կտրուկ նվազումը հաճախ նշան է, որ խիստ սահմանափակող դիետան ձեզ համար այնքան էլ օգտակար չի եղել։

8. Ընդհանուր բիլիռուբին։

Ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում լյարդը։ Բարձրանում է հեպատիտների, լեղաքարային հիվանդության, էրիթրոցիտների քայքայման դեպքում։

9. Կրեատինին։

Այս նյութը պատասխանատու է երիկամների աշխատանքի համար։

Նորմայի բարձրացումը երիկամային անբավարարության նշան է, իսկ եթե մինչև նորմա նրա ցուցանիշը չի հասնում, նշանակում է՝ պետք է բարձրացնել իմունիտետը։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս