Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է միանալ տիտղոսի համար մղվող պայքարին». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է արտահայտել ԱՊԼ-ում չեմպիոնության համար մրցավազքի մասին:

Պեպ Գվարդիոլան գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է միանալ տիտղոսի համար պայքարին:

«Առջևում մնացել է 13 տուր, և դա այդքան էլ շատ չէ: Կարծում եմ, որ «Տոտենհեմը» դեռ մասնակցում է մրցավազքին, և պայքարին կարող է միանալ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: «Չելսին» նույնպես կարող է հաղթել իր բոլոր խաղերը և դառնալ տիտղոսի հավակնորդ:

3-4 օր առաջ «Լիվերպուլին» անվանում էին չեմպիոն, բայց հիմա մենք կարող ենք դառնալ առաջատար:

Կլինեն անակնկալներ, թիմերին դժվար կլինի հաղթել յուրաքանչյուր խաղում: Այն թիմերը, որոնք չեն հավակնում տիտղոսին, պրոբլեմներ կստեղծեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:

27-րդ տուրի «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս