Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ողջունելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը:
Փետրվարի 4-ից 8-ը 4-րդ զորամիավորման ինժեներական ծառայության պետի ղեկավարությամբ անցկացվում են ինժեներա-սակրավորային և ինժեներատեխնիկական ջոկերի հրամանատարների հավաքներ:
Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ, ավելին, նախատեսում են ոլորտը համալրել երիտասարդ կադրերով:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հերքում են նախարար Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին տարածված լուրը:
«Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ են դիմել մի խումբ հայեր՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կիևում «Աշան» հիպերմարկետների ցանցի խանութներում ապրանքների դասավորվածությանը: Նրանք հայտնել են, որ հայկական արտադրության ապրանքները վաճառվում են ադրբեջանական դրոշի ներքո:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը` 3-4 աստիճանով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր:
Օրենքում նաեւ առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման համար:
Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։ Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։
Ռուսաստանի ԱՆվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ներքին գործերի նախարարության հետ համատեղ ձերբակալել է հանցավոր ընկերության 30 մասնակիցների, որոնք զբաղվել են բարձր որակի կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ Ռուսաստանի 20 տարածաշրջանում դրանց իրացմամբ:
Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:
Հունիսին ավելի պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախկին փոխնախարար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատող Վահրամ Մկրտչյանը:
Պարոն Քոչարյանի հետ այդ հարցը չեմ քննարկել։ Եթե չեմ սխալվում՝ Միքայել Հարությունյանը 1992 թվականից սկսած ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է բավականին բարձր պաշտոններ, ինչը ենթադրում էր, որ նա պետք է լիներ ՀՀ քաղաքացի։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Երեկ ուշ գիշերին գողերը փորձել են ներխուժել Պետական Կամերային երաժշտական թատրոն: Այս մասին 168.am-ին հայտնեց թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո:
Փետրվարի 5-ին Վրաստանից Հայաստան արտահանձնվեցին Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը։
Սոնա Տռուզյանը տարիներ առաջ դատախազությունում աշխատանքի էր անցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով և երկար տարիներ համարվում էր լավագույնը խոսնակների շրջանում։
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցել է Արցախի Հանրապետության ոստիկանության 2018 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չէ, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը, որտեղ դատարանը պետք է հրապարակի իր որոշումը:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստվում է խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ կրկնական քվեարկությունը հետաձգել փետրվարի վերջ, ինչն անխուսափելիորեն կբերի Եվրոպական միության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հովածի գործողության երկարաձգման, որը սահմանում է Եվրամիությունից թագավորության դուրս գալու կանոնակարգն ու ժամկետները:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 00.55-ին, ԱՄՆ-ից Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 31-ամյա Աշոտ Չ.-ն։
Ուրուգվայի եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարներ Ռոդոլֆո Նին Նովոան եւ Լուիս Վիդեգարայը, որոնք մասնակցելու են Վենեսուելայի խնդրով միջազգային շփման խմբի՝ փետրվարի 7-ին նախատեսված հանդիպմանը, առաջարկել են այդ լատինամերիկյան երկրի ճգնաժամի կարգավորման քառաստիճան մեխանիզմ: