Բաժիններ՝

««Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում ֆավորիտ չկա». Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կիսվել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ հակամարտության սպասումներով:

««Ռեալի» հետ հանդիպումները միշտ յուրահատուկ են: Եզրափակիչ դուրս գալ ուզում ենք և մենք, և մրցակիցը: Այս կիսաեզրափակչում ֆավորիտ չկա: Ամեն ինչ կարող է կատարվել: Մեր կազմում կան շատ լավ ֆուտբոլիստներ, կա նա, ում մենք համարում ենք լավագույնն աշխարհում, բայց «Ռեալի» ֆուտբոլիստները նույնպես լավագույններն են աշխարհում: Եթե Մեսսին կարողանա, ապա կմասնակցի խաղին: Եթե ոչ, ապա կշարունակի վերականգնվել: Ընդ որում, շեշտադրումները չեն փոխվի. նախկինի նման՝ հաղթել կարող է յուրաքանչյուրը»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Իսպանիայի գավաթի «Բարսելոնա»-«Ռեալ» կիսաեզրափակիչ առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին, «Քամփ Նոու» մարզադաշտում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս