
Քեմբրիջը ռեկորդային նվիրատվություն է ստացել միլիարդատեր շրջանավարտից

Բրիտանացի միլիարդատեր, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նվիրաբերել է ռեկորդային 100 մլն ֆունտ ստեռլինգ: Այդ մասին ասված է բուհի հաղորդագրության մեջ:
«Քեմբրիջի համալսարանը հայտարարում է 100 մլն ֆունտ ստեռլինգի չափով աննախադեպ նվիրատվության մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից եւ ամբողջ աշխարհից ներգրավել ամենատաղանդավոր ասպիրանտներին եւ ուսանողներին: Դեւիդ եւ Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացված նվիրատվությունը բրիտանացի մարդասերի ամենախոշոր միանվագ նվիրատվությունն է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Յոթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդվի առավել տաղանդավոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապված բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործվեն ուսանողներին օժանդակելու համար: Հարդինգը ներդրումների կառավարման Winton միջազգային ընկերության հիմնադիրն է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, հայտնի են իրենց մարդասիրական գործունեությամբ, որն միտված է Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի մյուս երկրների գիտական հաստատություններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել է բնական գիտություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: