«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (3:0) մեկնաբանել է իր ժեստը:
Չեմպիոնների լիգայում շաբաթվա լավագույն գոլն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի կայքում՝ երկրպագուների քվեարկության միջոցով:
Facebook-ի՝ արհեստական բանականության զարգացման բաժինը ստեղծել է նեյրոնային ցանց, որը կոչվում է Vid2Play: Այն կարող է ստեղծել տեսահոլովակ՝ իրական մարդկանց խաղային կերպարներով: Արդյունքն 90-ականների խաղերի բարձրտեխնոլոգիական տարբերակն է՝ «կենդանի» թվային կերպարներով (FMV):
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ապրիլի 19-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:
ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է:
Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել ԵԽԽՎ-ում, որտեղ չէր անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որն էլ զարմանք էր առաջացրել քաղաքական տարբեր գործիչների շրջանում, քանի որ լինել Ստրասբուրգի ամենաբարձր ամբիոնում և չխոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ առնվազն տարօրինակ է։ Այս հարցին անդրադարձել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ այս երկրում 15-24 տարեկանների թիվը կազմում է 12 մլն 725․000։
Սուդանի ռազմական ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ և տեղական արժույթով միլիարդավոր գումարներ:
«…Նկարիչը սկիզբ է առնում մանկությունից։ Իսկական նկարիչը ձգտում է հնարավորինս շատ բան պահպանել մանկությունից, և եթե նրան հաջողվում է վարպետություն ձեռք բերելուց հետո էլ չկորցնել մանկական անկեղծությունը, ապա նա մեծ նկարիչ է։
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է թիմի համար Կրիշտիանու Ռոնալդուի կարևորության մասին:
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից ապրիլի 17-ից վերահսկողություն է իրականացվում ձվի իրացման շուկայում՝ բացառելու նպատակով ժամկետանց, մակնշման, ինչպես նաև պահպանման պայմանների խախտումները։
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից «Մանչեսթեր Սիթիի» դուրս մնալու և անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
Տիգրան Գալստյանից հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ում խելացի համակարգ ստեղծելիս՝ արդյո՞ք վաղն ի վիճակի է լինելու արդարացնել մինչև վերջ, մի՞թե իրեն նշանակած քաղաքական թիմը վաղը չի պարտադրի «քայլած» երիտասարդներով ԱԺ-ն համալրել: Նա պատասխանեց՝ իսկ մինչև հիմա, կարծում եք՝ այդ դիմակայության կարիքը չի՞ եղել:
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում աշխատող երեխաների վերաբերյալ։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ պետք է իրենց իսկական մակարդակը զգան և հասկանան՝ ինչի են իրենք իրականում ընդունակ:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի հուշարձանների տարածքներում ՀՀ մշակույթի նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել եւ անցկացրել է մաքրման աշխատանքներ:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկրորդ գերեզմանատունը, որը կրում է «Ալեքի գերեզմանատուն» անունը, աստիճանաբար վերածվում է հիմնական գերեզմանատան, որի կառուցապատումն արդեն դառնում է ժամանակի հրամայական:
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ մադրիդյան ակումբը մտադիր է ընդհանուր 500 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ գնել:
Լիբիայում, որտեղ Տրիպոլիի շրջանում ընթանում են ռազմական գործողություններ, զոհերի թիվը հասել է 220-ի, 1066 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
«Առնվազն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործը վկայում է, որ ՀՀ-ում կա քաղաքական հիմքով հետապնդվող քաղաքական գործիչ: Այլ գործիչներ եւս կան: Իմ ընկալմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է: Հետեևբար, Փաշինյանի կողմից քաղաքական համերաշխության մասին խոսելը նույնպես մանիպուլյացիոն ստերի դաշտից է»,- ասաց Աշոտյանը:
Փարիզում անցկացվող «դեղին բաճկոնավորների» ակցիայի մասնակիցները սկսել են այրել ավտոմեքենաներ և մոպեդներ
Ապրիլի 20-ին, ժամը 14:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է բնակարանում և սպառնում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դիեգո Կոստան սկսել է մարզվել «Ատլետիկոյի» հետ:
Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները:
Ինչպես արդեն հայտնի է՝ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանը, տևական ժամանակ է՝ հայտարարում է «Դեպի Արցախ» միասնության ևս մեկ ավտոերթի միջոցառումների մասին, որոնք, ըստ նրա, տեղի են ունենալու 2019թ. մայիսի 25-28-ը՝ ներառյալ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լսել Ռոմելու Լուկակուին գնել ցանկացողների առաջարկները:
Փարիզի փողոցներում «դեղին բաճկոնավորներ» ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են:
Այս օրերին, երբ Երևանի քաղաքապետարանը մի կողմից՝ քննարկում է աղբահանության երկրորդ օպերատորի ներգրավման հարցը լուծել, մյուս կողմից՝ պատրաստվում է ձեռք բերել թվով 24 բեռնատար մեքենաներ, Երևանի բնակիչները մի ուշագրավ դեպքի են ականատես եղել:
Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունը (KNVB) հայտարարել է ազգային առաջնության օրացույցի փոփոխության մասին:
Նախագծերը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: