Բաժիններ՝

Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը

Ով էլ հաղթի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, գլխավորը, որ Կիևի ապագա իշխանությունները հարգեն միջազգային իրավունքը և միջազգային պարտավորությունները: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Գլխավորը, որպեսզի լինի պայմանավորվելու կարողություն, և որպեսզի նոր կամ հին իշխանությունների մոտ լինի հարգանք միջազգային իրավունքի, Ուկրաինայի պարտավորությունների կատարման նկատմամբ»,- ասել է Լավրովը

Նման պարտավորությունների թվում ՌԴ ԱԳ նախարարը հիշատակել է մինսկյան պայմանավորվածությունները, որոնք հավանության են արժանացել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս