Բաժիններ՝

«Ռոնալդուն «Յուվենթուսի» ապագան է». Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է թիմի համար Կրիշտիանու Ռոնալդուի կարևորության մասին:

«Վաղը մենք պետք է փակենք չեմպիոնության հետ կապված հարցը և տոնենք, քանի որ դա նպատակ է, որին մենք գնացել ենք ամբողջ մրցաշրջանում: Սա գերազանց մրցաշրջան է: Մենք պետք է ընդունենք «Այաքսից» կրած պարտությունը, քանի որ արդեն ոչինչ չի կարելի փոխել: Մենք պետք է առաջ շարժվենք և չփնտրենք արդարացումներ:

Մենք մոտ ենք պատմական նպատակին և ուզում ենք վաղը տոնել տիտղոսը: Երկրպագուները պետք է հպարտանան թիմով, որը պատրաստվում է 8-րդ անգամ անընդմեջ հաղթել Սկուդետոն:

Կրիշտիանուն հիասքանչ մրցաշրջան անցկացրեց: Նա «Յուվենթուսի» ապագան է: Ռոնալդուն գերազանց է խաղում և կանի նույն բանը նաև հաջորդ մրցաշրջանում»,- Ալեգրիին է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930