Բաժիններ՝

«Որոշ մարդիկ «Յունայթեդում» պետք է առերեսվեն ճշմարտությանը». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարծում է, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ պետք է իրենց իսկական մակարդակը զգան և հասկանան՝ ինչի են իրենք իրականում ընդունակ:

«Ես շատ բան իմացա  ֆուտբոլիստների մասին, քանի որ այստեղ էի: Ֆուտբոլիստների մեծ մասը հիացրեց ինձ ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքով, բայց որոշ մարդիկ «Յունայթեդում» պետք է առերեսվեն ճշմարտությանը:

Շատ ֆուտբոլիստներ գիտեն, որ նրանք կարող են առաջադիմել, եթե շարունակեն աշխատել:

Ես խոսեցի ֆուտբոլիստների հետ, և նրանք դրա մասին գիտեն: Մարսիալն այն ֆուտբոլիստն է, ում հետ ես խոսեցի: Ես բոլորի հետ խոսեցի առանձին այն ամենի մասին,  ինչ մենք ակնկալում ենք նրանցից:

Անտոնին ունի հսկայական տաղանդ, նա նոր պայմանագիր է ստորագրել: Նա գիտի, որ մենք հավատում ենք նրան»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930