«Պետք չէ լսել մարդկանց, ովքեր դեմոտիվացնում են քեզ». Կոուտինիո
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (3:0) մեկնաբանել է իր ժեստը:
Բրազիլացի կիսապաշտպանը գոլ խփելուց հետո փակեց ականջները: Այսպիսով նա հավանաբար ցույց էր տալիս, որ չի արձագանքում երկրպագուների և լրատվամիջոցների քննադատությանը և բացասական վերաբերմունքին:
Նշենք, որ վերջերս նորություններ են տպագրվում, թե Կոուտինիոն իրեն թերագնահատված է զգում կատալոնական ակումբում և ուզում է հեռանալ թիմից: Կա վարկած, որ Կոուտինիոյի որակները չեն գոհացնում մարզչական շտաբին, և ակումբի ղեկավարությունն է ցանկանում հեռացնել ֆուտբոլիստին:
«Պետք չէ լսել մարդկանց, ովքեր դեմոտիվացնում են քեզ, քանի որ նրանց խոսքը շեղվում է իրական նպատակից:
Ես երբեք չեմ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք թե՛ ֆուտբոլում, և թե՛ դրա շրջանակներից դուրս: Ես միշտ հավակնոտ եմ և նայում եմ ապագային»,- գրել է Կոուտինիոն:
Սիրարփի Աղաբաբյան