Ձվի իրացման շուկայում իրականացվում է վերահսկողություն. Արցախի ՍԱՊԾ պետ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից ապրիլի 17-ից վերահսկողություն է իրականացվում ձվի իրացման շուկայում՝ բացառելու նպատակով ժամկետանց, մակնշման, ինչպես նաև պահպանման պայմանների խախտումները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ամբողջությամբ վերահսկվում է ձվի շուկան՝ թե՛ իրացման և թե՛ արտադրության փուլերում։

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ լինել զգոն, իսկ խախտումներ նկատելու դեպքում էլզանգահարել ծառայության թեժ գիծ՝ 50-99 կարճ հեռախոսահամարին»,-նշել է ՍԱՊԾ պետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930