Facebook-ն իրական մարդկանց վերածում է խաղային կերպարների
Facebook-ի՝ արհեստական բանականության զարգացման բաժինը ստեղծել է նեյրոնային ցանց, որը կոչվում է Vid2Play: Այն կարող է ստեղծել տեսահոլովակ՝ իրական մարդկանց խաղային կերպարներով: Արդյունքն 90-ականների խաղերի բարձրտեխնոլոգիական տարբերակն է՝ «կենդանի» թվային կերպարներով (FMV):
Նեյրոնային ցանցը կարող է վերլուծել որոշակի գործողություններ կատարող կենդանի մարդկանց տեսանյութը, ապա վերստեղծել նույն կերպարները և նույն գործողությունները (օրինակ՝ պարը, թենիսը և այլն) ցանկացած իրավիճակում: Օգտատերերը կարող են ղեկավարել կերպարների գործողությունները: Այս մասին գրում է Engaget-ը:
Առաջին փուլում առանձնացվում են տեսանյութում գործող մարդկանց որոշակի գործողություններ: Համակարգն այնուհետև բաժանում է անձի ստվերը և տեղափոխում այն ամենատարբեր միջավայրերում և իրավիճակներում: Դրանից հետո, ըստ նախապես առանձնացված գործողությունների, հնարավոր է կառավարել այդ կերպարներին՝ օգտագործելով վահանակը կամ ստեղնաշարը:
Համակարգի փորձարկման համար անհրաժեշտ են եղել միայն հայտնի խաղերի մի քանի կարճ հոլովակներ: Առայժմ վիրտուալ աշխարհում տեղի ունեցող շարժումները մի քիչ տարօրինակ են.:Հերոսները կարծես շարժվում են սառույցի վրայով, բայց դա 3D անիմացիայի մեջ հայտնի խնդիր է:
Հետագայում Facebook-ի Vid2Game-ը կկարողանա խաղերն ավելի անհատական դարձնել՝ թույլ տալով, օրինակ, ավելացնել ձեր սեփական կերպարը և ստեղծել խաղը՝ նմանեցնելով այն իրական լուսանկարների և տեղանքների:
Սիրարփի Աղաբաբյան