«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վաճառել Լուկակուին
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լսել Ռոմելու Լուկակուին գնել ցանկացողների առաջարկները:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է դառնալ առաջինը, ով կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» մրցաշրջանի ավարտից հետո:
Օլե-Գունար Սուլշերը մտադիր է էական կադրային փոփոխություններ կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, և բելգիացին չի մտնում նրա հետագա պլանների մեջ:
Լուկակուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Ինտերը», և հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է լսել նրանց առաջարկները:
Ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն պնդում է, որ իր հաճախորդը երեք հնարավոր տարբերակներից կգերադասի Իտալիան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը