Բաժիններ՝

Դիեգո Կոստան ներողություն է խնդրել և վերադարձել թիմ

Դիեգո Կոստան սկսել է մարզվել «Ատլետիկոյի» հետ:

Ֆուտբոլիստը ներողություն է խնդրել և  վերադարձել ընդհանուր խումբ: Օրեր առաջ Կոստան հրաժարվել էր մարզվել թիմի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստայի նման վարքագծի պատճառը կարող է լինել ակումբի ներքին կարգապահական հետաքննությունը՝ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում ստացած կարմիր քարտի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղում (0:2) Կոստան վիրավորել էր մրցավարին: Կոստան որակազրկվել է 8 խաղով: Խաղի արձանագրությունում մրցավարը գրել է, որ 28-րդ րոպեին Դիեգո Կոստան մոտեցել  է իրեն և վիրավորել է իր մայրիկին մի քանի անգամ: Մրցավարն արձանագրությունում գրել է նաև, որ Կոստան մի քանի անգամ բռնել է իր ձեռքը՝ թույլ չտալով նրան ցույց տալ մի քանի դեղին քարտեր իր խաղընկերներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930