
«Լսել եմ, որ «Ռեալը» կունենա 500 մլն տրանսֆերների համար». Կապելո

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ մադրիդյան ակումբը մտադիր է ընդհանուր 500 մլն եվրո արժողությամբ ֆուտբոլիստներ գնել:
«Ես Բարսելոնայում էի, և ինձ ասացին, որ այս ամռանը «Ռեալը» կունենա 500 մլն տրանսֆերների համար: Սա ասում էր մի մարդ, ով շատ բան գիտի «Ռեալի» մասին:
Ես զարմացած էի Զիդանի վերադարձից: Կարծում եմ, որ նա այժմ ավելի շատ ուժ ունի, քան նախկինում»,- ասել է Կապելոն:
Սիրարփի Աղաբաբյան