
Մեսսիի գոլը ճանաչվել է լավագույնը

Չեմպիոնների լիգայում շաբաթվա լավագույն գոլն ընտրվել է ՈՒԵՖԱ-ի կայքում՝ երկրպագուների քվեարկության միջոցով:
Լավագույն գոլը հեղինակել էր «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (3:0) դուբլի հեղինակ դարձավ:
Մրցանակին հավակնում էին նաև Ռահիմ Սթերլինգը, Դեյվիդ Ներեսը և Ֆիլիպե Կոուտինիոն:
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դարձել է նաև Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման պայքարում Մեսսիի մրցակիցներն էին «Այաքսի» պաշտպան Մատիաս դը Լիգտը, «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հեն Մինը և «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինիոն:
Կիսաեզրափակչում «Բարսելոնան» կհանդիպի «Լիվերպուլի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան