Դավիթ Ադյանը մանրամասներ հայտնեց նաև Սամվել Ադյանի մասին։ «Ինքը էնպես է հիասթափվել պետական ապարատից, որ ամբողջ կյանքում երևի էլ չի աշխատի պետապարատում»,- ասաց նա։
Մայիսի 2-ին, ժամը 09:39-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի բնակչի դին բնակարանից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին, մեքենան վերանորոգելու նպատակով տարել է Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից մեքենան փախցրել են:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված էր աշնանը, չի կայանա: Այդ մասին հայտնել է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:
Մայիսի լույս 1-ի գիշերը, 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.30-ին, 3 քաղաքացիներն էլ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություններ:
Անգլիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում մայիսի 2-ին սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:
Այս օրերին, երբ ցեմենտի շուկան ուսումնասիրելու պատճառաբանությամբ իշխանությունը թիրախավորել է «Արարատցեմենտը» և գործարանի սեփականատեր ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին, տնտեսական քննարկումները բովանդակային դաշտից ինչ-որ պահից վերաճել են քաղաքական պայքարի:
«Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախօրեին ասել էր, որ սխալ է նշված թիվը՝ 50 հազարը, համարել նոր աշխատատեղ, քանի որ եթե դիտարկում ենք, որ մեկ տարվա մեջ 50 հազար աշխատատեղ է բացվել, բայց մյուս կողմից՝ Հայաստանում գործազրկության, զբաղվածության և աղքատության ցուցանիշների ոչ մի փոփոխություն գրեթե չի եղել, ուստի հակասություն է առաջանում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ հաջորդ շաբաթ, բայց հնարավոր է նաեւ ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «SAP QUALITY AWARDS 2019» միջազգային մրցանակաբաշխության շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում մրցանակի է արժանացել «ԱՊՀ-ում առաջադեմ տեխնոլոգիաներ» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է բանկի թվային տրանսֆորմացիայի արդյունքում մարդկային ռեսուրսների կառավարման SAP SuccessFactors համակարգի հաջող տեղայնացման և արդյունավետ կիրառման համար:
ԱՄՆ-ում մայիսի 2-ին լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկու մարդկանց մահը, որոնք զոհվել են երկրում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ, անպատիժ չի մնա:
Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 1-ին առնվազն 78 մարդ է տուժել բողոքի ակցիաների ընթացքում ուժայինների հետ ընդհարումների հետեւանքով:
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում է սպառնում։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է հատուկ ծրագիր ընդունելու իր կառավարության պատրաստակամության մասին՝ թույլ տրված սխաներն ուղղելու համար։
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 1-ին, ժամը 22:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր:
«Մինչ մեր համաքաղաքացիներն ու հյուրերը սահմանին տառապում են, մենք ՌԴ վարչապետ Մեդվեդեւին ենք ընդունում մեր տանը եւ «ամենաթանկարժեք» հյուր կոչում, ռուսների հրահանգով Սիրիա զորախումբ ենք ուղարկում եւ աշխարհի հետ հարաբերություններ փչացնում»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, եւ այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն կատարած այցի ու դրոշի հայտնի պատմությունից հետո կրկին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դառնում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռը Վանաձորի բժշկական կենտրոնից Երեւան է տեղափոխել Վանաձորի ծերատան բնակիչ 68-ամյա Սամվել Ստեփանյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք` ո՞ւմ հասավ ձեր մրցանակ գիրքը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախատեսել էր տալ «Ուսանողի ձայնով զանգեցի, հարցրեցի ռեֆերատների գները…» հումորային մրցույթի հաղթողին։ «Գիրքն ինձ մոտ է, մնում է մրցույթն ամփոփվի»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ:
2019թ. մայիսի 1-ից մինչև 31-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով գնելով ապառիկ 50 000 դրամ և ավելի արժողությամբ բջջային սարքեր, հաճախորդներն առաջին 12 ամսվա ընթացքում վճարում են տարեկան 0% դրույք և 0% սպասարկման վճար: