«Մայիսյան տոներին ՌԴ-ից Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին Լարսի անցակետում տհաճ անակնկալ էր սպասվում». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսյան տոներին Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին Լարսի անցակետում տհաճ անակնկալ էր սպասվում․ նախօրեին ռուս սահմանապահներն արհեստական հերթ էին գոյացրել, որի երկարությունը հասել էր 9 կիլոմետրի։ Մեր համաքաղաքացիները, որոնք ընդամենը 12 ժամում Մոսկվայից հասել էին Լարս, շուրջ 16 ժամ կանգնած էին մնացել անցակետում։ Նրանք պատմեցին, որ ուղեկալների մի մասը փակ է եղել, եւ դրանից էլ գոյացել է այդ ահռելի հերթը։
Տարածքում ո՛չ սնվելու կետեր կան, ո՛չ զուգարաններ։ Տարեց մարդիկ մեքենաների մեջ վատանում են՝ բուժօգնություն չկա։ Իսկ մինչ մեր համաքաղաքացիներն ու հյուրերը սահմանին տառապում են, մենք ՌԴ վարչապետ Մեդվեդեւին ենք ընդունում մեր տանը եւ «ամենաթանկարժեք» հյուր կոչում, ռուսների հրահանգով Սիրիա զորախումբ ենք ուղարկում եւ աշխարհի հետ հարաբերություններ փչացնում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: