ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորել է Աշխատանքի միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին:
Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն համատեղ զորավարժություններ անցկացնում, գլխավոր ուղերձը ուժի ցուցադրությունն է:
Ապրիլի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 1-ին, ժամը 08:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երկու տիպի զորավարժություններ են անցկացնում՝ օդային, որտեղ ներգրավվում են երկու երկրների ռազմաօդային ուժերը, և ցամաքային։ Վերջին անգամ նմանօրինակ զորավարժություն անցկացրել էին 2017 թվականի մայիսին։ Սա շատ ավելի փոքր ծավալի զորավարժություն է, քան այս տարվա մարտին Ադրբեջանի կողմից իրականացրած զորավարժությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
«Շրջիկ առևտրի կետերի խնդիրը մնում է չլուծված: Երևանի քաղաքապետարանի և ՀԷՑ-ի կողմից շարժական առևտրի կենտրոնների հոսանքազրկումից հետո միության նախաձեռնությամբ և ուժերով քաղաքապետարանի կողմից թիրախավորված 9 շրջիկ կետերը դադարեցրել են գործունեությունը, միությունը նաև հանձն է առել վիճակը կայուն պահել և կանխել նոր կետերի ստեղծումը, ակնկալելով խնդրի լուծում, որն է` թույլատրել ՀԷՑ-ից էլեկտրականություն ստանալը, բայց այդ ուղղությամբ որևէ քայլեր չեն արվել»:
Մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։
Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի գործով մեղադրական եզրակացությունը:
Իրականում այն, ինչ փորձ է արվել ներկայացնել՝ որպես «խեղաթյուրում», ամբողջությամբ բխում է կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի արած հայտարարությունների տրամաբանությունից։
Երկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը: Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում:
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Լիվերպուլ» խաղում որոշիչ կարող են լինել խաղակեսերի առաջին 15 րոպեները:
Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգահեռ այգու դիմաց նախկին աշխատակիցները, կենդանասերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած 1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել:
Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պնդում են, որ գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանը կենդանիներին սպանում է գումարի համար։
Հայ ժողովուրդը մշտապես աչքի է ընկել իր աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով։ Համոզված եմ, որ միասին կհասնենք մեր նպատակների իրականացմանն ու մեր աշխատանքով կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը:
«Տարածքը սեփական տարածք է, կատարվող աշխատանքները՝ օրինական։ Արգելոցի տարածքում չէ. տարածքից դուրս է։ Կառուցվում է սննդի կետ՝ զբոսաշրջության զարգացման նպատակով»,- տեղեկացրեց նա։
ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչյուսին (Elvinas Jankevičius)։
ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: 2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հորը (մահացել է 2016թ.):Նշանակվել է փորձաքննություն:
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով իր թիմի համար ոչ-ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղում վատ չի լինի:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ:
Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղարդվող ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանը ծանոթացել է Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի ողջ նյութերին և հանգել է այն եզրակացությանը, որ քրեական գործով չի հիմնավորվել Գևորգյանին առաջադրված մեղադրանքը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Միաժամանակ նա հիշեցնում է, որ գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Ավելին, այսօրվա որոշ պսևդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը, ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի 1-ին Փաշինյանի թեկնածությանը, Հանրապետականն էր:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դաշնային դատարանը Թուրքիայի մի քաղաքացու վերաբերյալ ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել:
Ազգային Ժողովի ելույթից ամիջապես հետո ես ստացել եմ բազմաթիվ սպանության սպառնալիքներ,ատելության կոչեր իմ և Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ, սոցիալական ցանցերով, տարածվել է իմ բնակության հասցեն,
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։