Սահմանադրական դատարանն արձագքանքել է մամուլի որոշ հրապարակումներին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, իսկ առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող:
Կողոպուտը բացահայտվեց ժամեր անց։
Մայիսի 24-ին, ժամը 08.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Վահագն Ավագյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մայիսի 24-ին Լիոնի կենտրոնի Վիկտոր Հյուգոյի հետիոտն փողոցում պայթյունի իրականացման մեջ կասկածվողին:
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
«Դժգոհ քաղաքացիների արկցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը գլխավորում է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հանրապետությունում ամենամեծ հաջողությունն է գրանցել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում
2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը որոշեց 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին տալ միջինը 5 մլն դրամի վկայագիր, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար
Լիտվայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել անկախ թեկնածու Գիտանաս Նաուսեդան՝ ընտրողների ձայների 65,86 տոկոս արդյունքով: Ա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով:
Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում անհայտ անձինք սպանել են երկրի վարչապետի խորհրդական Նուր Մոհամադ Արաբին:
Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, մայիսի 25-ին, ժամը 13.07-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Նոնա Հ.-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:
ՈՒԵՖԱ-ն «Արսենալ»-ին արգելել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման շրջանակներում որևէ ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Հենրիխ Մխիթարյանի:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա:
ԱՄՆ-ը ձգտում է այն բանին, որ Իրանը լինի ոչ միջուկային պետություն, եւ մտադիր չէ փոխել իշխանությունն այդ երկրում:
Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխանքային խորհրդակցությունը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում:
Ճապոնիան հաստատել է ԱՄՆ-ից հինգերորդ սերնդի F-35 105 բազմանպատակային մարտական ինքնաթիռներ գնելու մտադրությունը:
Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայի արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, եւ նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի մեջ գտնվում է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ կստանան Եվրախորհրդարանում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբաս Արաքչին Օմանի սուլթանություն է այցելել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին տարածաշրջանի երկրներ շրջագայության շրջանակում, որի ընթացքում նա մտադիր է այցելել նաեւ Կատար եւ Քուվեյթ:
Բրազիլիայի Մանաուս քաղաքի (Ամազոնասի հյուսիսային նահանգի մայրաքաղաքի) բանտում մայիսի 26-ին ծայր առած անկարգությունների հետեւանքով 15 բանտարկյալ է զովել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հունիսին միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մտադրությանը՝ նպատակ ունենալով հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի լույս 27-ի գիշերը հայտարարել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի վեհ սկզբունքներով։
Առնվազն տասը մարդ է վերքեր ստացել մայիսի 27-ին Քաբուլում ականից ավտոբուսի պայթելու հետեւանքով, որում գտնվում էին հաջի եւ իսլամի գործերի նախարարության ծառայողները:
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով: