Բաժիններ՝

Ֆիլիպիններում շուրջ 60 մարդ է տուժել ավտոբուսի վթարից, կան զոհեր. «Սինհուա»

Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 57-ը՝ տուժել ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 27-ին Ֆիլիպինների հյուսիսում:

Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ Կեսոնի նահանգում:

Նախնական տվյալներով՝ բեռնատարի վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով բախում է տեղի ունեցել ավտոբուսի հետ: Երկու փոխադրամիջոցների վարորդները տեղում մահացել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031