
30-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, մայիսի 25-ին, ժամը 13.07-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Նոնա Հ.-ին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: