
Անհայտ անձինք Աֆղանստանի հյուսիսում սպանել են երկրի վարչապետի խորհրդականին. Ariana

Աֆղանստանի հյուսիսի Կունդուզի նահանգում անհայտ անձինք սպանել են երկրի վարչապետի խորհրդական Նուր Մոհամադ Արաբին: Այդ մասին Ariana հեռուստաալիքը հայտնել է Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով տեղական պաշտոնյաների: Նրա տվյալների համաձայն, զինված անձինք խորհրդականին գնդակահարել են մայիսի 26-ին: Նաեւ տեղի ունեցածի հետեւանքով վիրավորում է ստացել նրա թիկնապահներից մեկը: Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: