Բաժիններ՝

Ոստիկանությունը ձերբակալել է Լիոնում պայթյունի իրականացման կասկածյալին

Ֆրանսիացի ոստիկանները ձերբակալել են մայիսի 24-ին Լիոնի կենտրոնի Վիկտոր Հյուգոյի հետիոտն փողոցում պայթյունի իրականացման մեջ կասկածվողին: Մայիսի 27-ին այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ականապատված պայուսակ Լիոնում. ձերբակալվել է մեկ կասկածյալ»,- գրել է նա իր Twitter-ում:

Կաստաները շնորհակալություն էհայտնել Լիոնի ոստիկանությանը եւ Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանմանը օպերատիվ համատեղ գործողությունների համար: Ինչպես ճշտում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փարիզի ոստիկանության մի աղբյուր, կասկածյալին ձերբակալել են Լիոնում, նա 24 տարեկան է:

Մայիսի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 13 մարդ: ՌԻԱ Նովոստին նշում է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները պայթյունի հետաքննության շրջանակում ձերբակալել են եւս մեկ մարդու:

«Ձերբակալվել է երկրորդ մարդը»,- հայտնել է Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլլոնը, որն ավելի վաղ զբաղեցրել է երկրի ՆԳ նախարարի պաշտոնը: Նա այլ մանրամասնություններ չի հայտնել ձերբակալման եւ պատահարում այդ մարդու ունեցած դերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս